Բացել լրահոսը Փակել լրահոսը

«ԱՐԴԱՐ ԽԱՂԻ» ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ 17-ՐԴՆ Է

ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն հաստատել է փոփոխությունները ՈՒԵՖԱ-ի «Արդար խաղի» դասակարգման աղյուսակի վերաբերյալ, ըստ որի առաջին երեք ազգային ֆեդերացիաները, որոնք կհավաքեն 8,0 եւ բարձր գործակից, մեկ հավելյալ տեղ կստանան 2009-2010թթ. ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի...

ԿՓՈՐՁԱՐԿԵՆ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻՆ

Ֆրանսիական հեղինակավոր «Մարսել» թիմի դարպասապահ Քրիստոֆեր Բոսելն փորձաշրջան կանցնի Երեւանի «Փյունիկում»: Հայաստանի չեմպիոնի մամուլի քարտուղարությունից «Ա1+»-ին հայտնեցին, որը Բոսելն արդեն վաղը կմասնակցի ստուգողական հանդիպման:

ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂՎԵՑ

Հունական ԶԼՄ-ների հավաստմամբ Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը շվեդական ԳԱԻՍ-ից չի տեղափոխվի Սալոնիկի քաղաքի ՊԱՕԿ թիմ: Արդեն հայտնել էինք, որ Լեւոնը վարձավճարով պետք է հանդես գար հունական թիմում, սակայն գործարքը վերջին...

ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ԱՆԳԼԻԱՅԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՇԱԽՄԱՏԻՍՏԻՆ

Լեւոն Արոնյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Վեյկ ան Զեեում ընթացող «Կորուս-Չես-2009» մրցաշարում: 10-րդ տուրի շրջանակներում հայ շախմատիստը պարտության մատնեց Անգլիայի ուժեղագույն գրոսմայստեր Մայքլ Ադամսին:

ԳԱԲՐԻԵԼԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՄՈՍԿՈՎ ՕՓԵՆԻՆ»

Շախմատի Հայաստանի հավաքականի առանցքային խաղացող, Հայաստանի 2008թ. լավագույն մարզիկ Գաբրիել Սարգսյանը կմասնակցի հունվարի 31-ից փետրվարի 8-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «Մոսկով Օփեն-2009» ավանդական մրցաշարին:

ՀԵՆՐԻԽԻ ԳՈԼԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ

Երեւանի «Փյունիկը» Սոչիում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին հաղթանակն է տոնել: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը 5:2 հաշվով առավելության է հասել ռուսական «Ֆակել» ակումբի նկատմամբ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին «Փյունիկի» մամուլի քարտուղարությունում:

ԼԵՎՈՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

Պարտիան բավական երկար ընթացք ունեցավ: 74-րդ քայլում Կամսկին հանձնվեց: Արոնյանը տոնելով իր 2-րդ հաղթանակը մրցաշարում, միավորների քանակը հասցրեց 5.5-ի:

ՄԱԼՈՅԱՆԻՆ ՊԵՏՔ Է 13-ՐԴ ՀԱՄԱՐԸ

Մոսկվայի «Սպարտակի» հայ ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը վերջին ստուգողական հանդիպումներում հանդես է գալիս 9-րդ համարի մարզաշապիկով: Նախկինում այս համարը պատկանում էր «Սպարտակի» ճանաչված ֆուտբոլիստ Եգոր Տիտովին:

ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ՄԵԿՆԵՑ ԹՈՒՐՔԻԱ

Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում է հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը, 2-րդ ուսումնամարզական հավաքն է սկսել Թուրքիայի Բելեք քաղաքում:

ԲԱՐՍԵՂԸ` ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԽԱՂԸՆԿԵՐ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բարսեղ Կիրակոսյանը պայմանագիր է կնքել մերձմոսկովյան «Խիմկի» թիմի հետ: Ռուսական այս ակումբի առանցքային ֆուտբոլիստներից է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

ՓԱՇԻԿՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՉԵՄՊԻՈՆ

Դրամատիկ վերջաբան ունեցավ շախմատի Հայաստանի 2009թ. տղամարդկանց առաջնությունը: Երկար ժամանակ մրցաշարային աղյուսակը գլխավորող Տիգրան Քոթանջյանը վերջին 2 տուրերում չեմպիոնի կոչումը զիջեց ավելի երիտասարդ Արման Փաշիկյանին:

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Կորուս-Չես-2009» մրցաշարը աստիճանաբար թեւակոխում է վճռական փուլ: Ճանաչված գրոսմայստերներն արդեն 8 տուր են անցկացրել, սակայն մրցաշարային աղյուսակում իրավիճակը առավել քան խճճված է:

ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԱՎԱՍԱՐՎԵՑ ԱՐՈՆՅԱՆԻՆ

Վեյկ ան Զեեում ընթացող «Կորուս-Չես-2009» մրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցն էր ուկրաինացի շախմատիստ Վասիլի Իվանչուկը: Վերջինիս հաղթելու դեպքում հայ գրոսմայստերն առաջին հորիզոնական դուրս գալու լավ հնարավորություն էր ստանում:

ՏԻԳՐԱՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ

Տիգրան Քոթանջյան-Տիգրան Պետրոսյան պարտիան կենտրոնականն էր շախմատի Հայաստանի տղամարդկանց 2009թ. առաջնության 11-րդ տուրում: Առաջնության ավարտին մնացել է ընդամենը 2 տուր եւ յուրաքանչյուր մրցավեճ արդեն էական նշանակություն ունի մասնակիցների համար:

Ի՞ՆՉ ԿՏԱ ԲՈՒԲԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Վերջին շրջանում շատ է խոսվել Հայաստան ժամանած լողափնյա վոլեյբոլիստների մասին: Հայտնի է, որ ՀՕԿ-ի հրավերով Հայաստան են ժամանել 6 բրազիլացի վոլեյբոլիստներ, որոնց շնորհիվ Հայաստանը առաջիկայում պետք է ներկայանա միջազգային խոշոր մրցաշարերին:

ՎԵՐՋԻՆ ՀԱՎԱՔԸ ԲԱԹՈՒՄԻՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի 2007-08թթ. առաջնությունների ետնապահ «Կիլիկիան» այս տարի եւս հանդես կգա տեղացի ֆուտբոլիստներով: Թիմի կազմում արտասահմանցի լեգեոներներ չեն լինելու: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ակումբի տնօրեն Արտաշես Ավետիսյանը:

ՆԱԶԱՐՅԱՆԸ 4-ՐԴՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ձյուդոյի միջազհային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչների ամենաբարձր տեղում է Արմեն Նազարյանը: Եվրոպայի նախկին չեմպիոն 66կգ քաշայինների շարքում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԻՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԷԻՆ

«Համագործակցության գավաթի» խաղարկությունում «Արարատի» ձախողման պատճառը պատրաստվածության ցածր մակարդակն էր: Այդ կարծիքին է «Արարատի» գլխավոր մարզիչ Աշոտ Կիրակոսյանը:

ԸՄԲՇԱՄԱՐՏԻՑ ԱՆՑԱՎ ՖՈՒՏԲՈԼԻՆ

ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, որը նախորդ տարի հանդիսանում էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը, ձեռք է բերել Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: Վերջինս մինչ այս պատկանում էր ԱԺ մեկ այլ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

ՀԱՅԸ ՀԱՂԹԵՑ ՀԱՅԻՆ

Լեւոն Արոնյանը իր առաջին հաղթանակը տոնեց Վեյկ ան Զեեում ընթացող «Կորուս Չես» միջազգային հեղինակավոր մրցաշարում: Հայաստանի հավաքականի առաջատարը 5-րդ տուրում առավելության հասավ Սլովակիայի ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանի նկատմամբ:

ԹԱԳՈՒՀՈՒՆ ԶՈՀԱԲԵՐԵՑ ԵՎ ՀԱՂԹԵՑ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 10-րդ տուրում ամենաարագը ավարտվեց Ավետիք Գրիգորյան-Էլինա Դանիելյան պարտիան: Սպիտակներով հանդես եկող Գրիգորյանը 25-րդ քայլին զոհաբերեց թագուհին, սակայն փորձառու Էլինա Դանիելյանը ընդամենը 2 քայլ հետո ստիպված...

ՈՉ ԹԵ ԱԼԲԱՆԻԱՅՈՒՄ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2009թ. Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը սեպտեմբերի10-13-ը կայանալու է Երեւանում, սակայն ձյուդոյի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում տեղակայված օրացույցում Հայաստանի փոխարեն նշել է Ալբանիա:

ՏԻԳՐԱՆԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՆ ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ

Երեւանի «Փյունիկի» նախկին հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանը փորձաշրջան է անցնում Սլովակիայի փոխչեմպիոն «Ժիլինիա» ակումբում: Ֆուտբոլիստը «Ա1+»-ին հայտնեց, որ արդեն մի քանի մարզում է անցկացրել «Ժիլինայում»:

ՍԵՐԲԵՐԸ ԿՈՒԺԵՂԱՑՆԵՆ «ԳԱՆՁԱՍԱՐԸ»

Կապանի «Գանձասարը» առաջիկայում պատրաստվում է պայմանագիր կնքել 2 սերբ եւ 1 վրացի ֆուտբոլիստների հետ: Թիմի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ արդեն այս խաղացողները փորձաշրջան են անցել թիմում:

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար