A
A
ՀԱՅԸ ՀԱՂԹԵՑ ՀԱՅԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԼեւոն Արոնյանը իր առաջին հաղթանակը տոնեց Վեյկ ան Զեեում ընթացող «Կորուս Չես» միջազգային հեղինակավոր մրցաշարում: Հայաստանի հավաքականի առաջատարը 5-րդ տուրում առավելության հասավ Սլովակիայի ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանի նկատմամբ:
Հանդիպումից առաջ հավանական էր համարվում ոչ-ոքի արդյունքը, սակայն Արոնյանը պայքարեց հաղթանակի համար եւ 58-րդ քայլում ստիպեց մրցակցին հանձնվել: Արոնյանը այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 3-ի:
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3.5 միավորով գլխավորում է ուկրաինացի Կարյակինը: Արոնյանը, Կամսկին, Դոմինգեսը եւ Սմիթսը վաստակել են 3-ական միավոր: