ԹԱԳՈՒՀՈՒՆ ԶՈՀԱԲԵՐԵՑ ԵՎ ՀԱՂԹԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 10-րդ տուրում ամենաարագը ավարտվեց Ավետիք Գրիգորյան-Էլինա Դանիելյան պարտիան: Սպիտակներով հանդես եկող Գրիգորյանը 25-րդ քայլին զոհաբերեց թագուհին, սակայն փորձառու Էլինա Դանիելյանը ընդամենը 2 քայլ հետո ստիպված էր հանձնվել:
Անակնկալ մատուցեց Հրանտ Մելքումյանը, որը սեւերով պարտության մատնեց Աշոտ Անաստասյանին: Մրցաշարի ամենափորձառու խաղացողը մինչ այս չէր կրել ոչ մի պարտություն, սակայն 9-րդ տուրում այն էլ սպիտակներով զիջեց Մելքումյանին: Անատասյանը հանձնվեց 38-րդ քայլից հետո, երբ Հրանտը ստացել էր 2 զինվորի առավելությունը:
Ընթացիկ մրցաշարում 7-րդ պարտությունը կրեց Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Տիգրան Նալբանդյանը: Այս անգամ Նալբանդյանը սեւերով զիջեց Հայաստանի հավաքականի պահեստային խաղացող Արտաշես Մինասյանին, որը այս տարվա առաջնությունում կայունությամբ աչքի չի ընկնում: Այս պարտիայում 2 կողմերն էլ մտածում էին միայն հարձակման մասին, իսկ պաշտպանողական գործողությունները մղել էին 2-րդ պլան:
Ի վերջո արդացվեց Մինասյանի համարձակությունը, որը 42-րդ քայլին ստիպեց մրցակցին հանձնվել: Առաջատար Տիգրան Քոթանջյանը սեւերով մրցում էր Արման Փաշիկյանի հետ: Քոթանջյան զիջեց այս պարտիայում: Տիգրան Պետրոսյանը սպիտակներով հաղթեց Արա Մինասյանին: