Ի՞ՆՉ ԿՏԱ ԲՈՒԲԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Վերջին շրջանում շատ է խոսվել Հայաստան ժամանած լողափնյա վոլեյբոլիստների մասին: Հայտնի է, որ ՀՕԿ-ի հրավերով Հայաստան են ժամանել 6 բրազիլացի վոլեյբոլիստներ, որոնց շնորհիվ Հայաստանը առաջիկայում պետք է ներկայանա միջազգային խոշոր մրցաշարերին:
Տղաների Բուբա-Տյագու, Ռաֆայել-Գիլերմե եւ կանանց Մարիաննա-Ֆեռնանդես զույգերը Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից հրապարակվող լողափնյա վոլեյբոլիստների վարկանիշային աղյուսակում չկան: Աղյուսակում ընդգրկված են շուրջ 300-ական տղամարդկանց եւ կանանց զույգեր, սակայն Հայաստանի նոր քաղաքացիները բացակայում են:
Պատճառը, ըստ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի այն է, որ այս մարզիկները հավաքականների մակարդակով երբեւէ ելույթ չեն ունեցել: Ընդհանրապես, եթե մարզիկները հանդես են գալիս որեւէ հավաքականի կազմում, ապա այլ երկիր տեղափոխվելը գրեթե անհնարին եւ շատ բարդ գործընթաց է:
«Նոր հայերի» անունները բացակայում են նաեւ բրազիլացի առաջատար լողափնյա վոլեյբոլիստների ցանկից:
Միայն ժամանակը ցույց կտա, թե ինչի են ընդունակ Բուբան եւ Տյագոն կամ Ռաֆայել եւ Գիլերմեն, սակայն ակնհայտ է, որ այս վոլեյբոլիստները միջազգային մրցաշարերում ֆավորիտներ չեն լինելու: