Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԶԱՐՅԱՆԸ 4-ՐԴՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ

Սպորտ


Ձյուդոյի միջազհային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչների ամենաբարձր տեղում է Արմեն Նազարյանը: Եվրոպայի նախկին չեմպիոն 66կգ քաշայինների շարքում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: 2008թ. օլիմպիական խաղերի մասնակից աշխարհի ուժեղագույն ձյուդոիստների շարքում 4-րդն է եւ իր ակտիվում ունի 68 միավոր: 66կգ քաշայինների պայքարում առաջատարը ճապոնացի Մասատո Ուչիշիբան է, որը հաղթել էր 2008թ. օլիմպիական խաղերում:


Հայաստանի հավաքականի մյուս առաջատար Հովհաննես Դավթյանը, որը ելույթ է ունենում 60 կգ քաշայինների պայքարում, առայժմ վարկանիշային աղյուսակում ընթանում է 23-րդ հորիզոնականում: Դավթյանը վերջին 1 տարվա ընթացքում վաստակել է 30 միավոր: Այս քաշային կարգում առաջատարը ավստրիացի Լյուդվիգ Պայշերն է:


Հայաստանի մյուս ներկայացուցիչների վարկանիշը առայժմ բարձր չէ: 73 քաշային Ղազարոս Գրիգորյանը 5 վարկանիշային միավորով ընդամենը 104-րդն է: Այստեղ առաջատարը ադրբեջանցի Էլնուր Մամեդլին է, որը օլիմպիական խաղերում ոսկե մեդալի էր արժանացել:


90 կգ քաշային Հակոբ Առաքելյանը իր քաշայինների ցանկում 70-րդն է:


Ի դեպ, այսօր Հայաստանի ձյուդոյի հավաքականը ուղեւորվեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ վաղը մեկնարկում է Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը: Հավաքականի մարզիչ Արթուր Գեւորգյանը օրերս «Ա1+»-ին հայտնել էր, որ ազգային թիմը Վրաստանում ելույթ կունենա 12 հոգանոց կազմով, սակայն այսօր հայտնի դարձավ, որ վերջին պահին հավաքականի կազմը կրճատվել է: Թբիլիսիում Հայաստանը կներկայացնեն 7 ձյուդոիստներ: