A
A
ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԱՎԱՍԱՐՎԵՑ ԱՐՈՆՅԱՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՎեյկ ան Զեեում ընթացող «Կորուս-Չես-2009» մրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցն էր ուկրաինացի շախմատիստ Վասիլի Իվանչուկը: Վերջինիս հաղթելու դեպքում հայ գրոսմայստերն առաջին հորիզոնական դուրս գալու լավ հնարավորություն էր ստանում:
Արոնյանի եւ Իվանչուկի հանդիպումները սովորաբար արդյունավետ ելք են ունենում, սակայն այս անգամ հայտնի շախմատիստները բաժանվեցին խաղաղությամբ: Գրանցվեց ոչ-ոքի, որը կողմերին ձեռնտու չէր: Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով պարտության մատնեց Ռուսաստանի հավաքականի խաղացող Ալեքսանդր Մորոզեւիչին:
6-րդ տուրից հետո Արոնյանը եւ Մովսիսյանը վաստակել են 3.5-ական միավոր: