Բացել լրահոսը Փակել լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻԿԱ ՄՐՑԱԿԻՑԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ՂԱԶԱԽՆԵՐԻՆ

2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցները եւս ընկերական հանդիպումներ են անցկացրել: Մեր առաջիկա մրցակից Էստոնիան 0:2 հաշվով զիջել է Ղազախստանին:

ՀԱՅԱՍՏԱՆ-ԼԱՏՎԻԱ` 0:0 (լրացված է)

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացավ Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպումը: Ընկերական այս մրցավեճում դարպասի գրավում չարձանագրվեց:

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԱՆԱԼ

Հայ դահուկորդները վաղը կսկսեն իրենց ելույթները Ֆրանսիայում մեկնարկող լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունում: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Աշխարհի առաջնությունում ելույթ...

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԳԼՈՐՎՈՒՄ Է» ՆԵՐՔԵՎ

Մինչ այսօր Կիպրոսում խաղադաշտ դուրս կգան Հայաստանի եւ Լատվիա հավաքականները, ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Մեր հավաքականը նահանջել է միանգամից 9 տեղով եւ այժմ ընթանում է 121-րդ հորիզոնականում: Այսօր առավել քան անհրաժեշտ...

«ԱՐԱՐԱՏԻ» ԴՈՒՍՏՐ ԹԻՄԸ ԼՈՒԾԱՐՎՈ՞ՒՄ Է

Երեւանի «Արարատի» դուստր թիմը` «Արարատ-2»-ը, ամենայն հավանականությամբ չի մասնակցի 2009թ. Հայաստանի առաջին խմբի առաջնությանը: «Արարատ» ակումբում «Ա1+»-ին հայտնեցին, որ թիմի ճակատագիրն անհայտ է:

«ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

Դարպասապահ Գեւորգ Կասպարովը Հայաստանի հավաքականի փորձառու խաղացողներից է եւ, ամենայն հավանականությամբ, հենց նա այսօր կպաշտպանի Հայաստանի դարպասը Լատվիայի հետ խաղում: Խաղից առաջ Կասպարովը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկա մրցավեճը բարդ է լինելու:

ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՍՏԱՐԿՈՎԸ ԵՎ ՆՐԱ ՍԱՆԵՐԸ

Այսօր, Երեւանի ժամանակով 17:00-ին Կիպրոսում կկայանա Հայաստանի եւ Լատվիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը: ԽՍՀՄ փլուզումից հետո այս երկու հավաքականները հանդիպելու են առաջին անգամ: Համառոտ ծանոթանանք Հայաստանի առաջիկա մրցակցին:

ՀԱՅ ԱԹԼԵՏՆԵՐԸ ԿՎԱԶԵՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը մեկնել է Իրանի մայրաքաղաք Թեհրան, որտեղ մեկնարկում է «Արեւածագի 10 օր» միջազգային մրցաշարը: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայում (ՀԱՖ) «Ա1+»-ին հայտնեցին, որ հարեւան երկրում կայանալիք մրցաշարում ելույթ կունենան Հայաստանի...

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ

Միջազգային բուքմեյքերական գրասենյակները վաղը կայանալիք Լատվիա-Հայաստան խաղում նախապատվությունը տալիս են Լատվիայի հավաքականին: Հայաստանի մրցակցի հաղթանակի համար սահմանվել է 1.85 գործակից:

«ՀՈՄԵՆՄԵՆԸ» ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ՞Ն

Բեյրութի հայկական «Հոմենմեն» ֆուտզալի թիմը թույլ չի տվել Էդգար Կիրակոսյանին միանալ Հայաստանի հավաքականին եւ մասնակցել Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր...

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ` ՀՆԱՐԱՎՈՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ

Հայաստանի եւ Ադրբեջանը հունա-հռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականները կարող են միմյանց հանդիպել փետրվարի 20-21-ը Ֆրանսիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆակալյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այս...

ԶԱՄԲԻԱՅԻ ԾԱԳՈՂ ԱՍՏՂԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեւանի «Փյունիկը» պատրաստվում է պայմանագիր կնքել զամբիացի ֆուտբոլիստներ Էմանուիլ Մբոլայի եւ Չիսամբա Լունգուի հետ: Ակումբի մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ աֆրիկացիները արդեն ժամանել են Երեւան եւ մարզվում են «Փյունիկի» հետ: Զամբիացիները...

«ԼԱՏՎԻԱՆ ԱՆԾԱՆՈԹ ՄՐՑԱԿԻՑ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ»

«Տրամադրված ենք հաղթանակի: Կարեւորը, որ հրավիրված ֆուտբոլիստները վնասվածքներ չունեն եւ պատրաստ են դուրս գալ խաղադաշտ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտխան Հենրիխ Մխիթարյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ԲԱՑԱԿԱՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՑԱՎ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր մեկնեց Կիպրոս, որտեղ փետրվարի 11-ին ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի կադրային խնդիրներին ավելացել է եւս մեկը. վնասվածք է ստացել Սամվել Մելքոնյանը:

ԱՐՍԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՌԵՎԱՆՇ ՎԵՐՑՆԵԼ ՎԱԽԹԱՆԳԻՑ

«Չգիտեմ, թե ինչու մրցավարը դադարեցրեց մրցամարտը: Դեռ մեկ ռաունդ կար եւ ես դեռ հնարավորություն ունեի հաղթանակ տոնելու: Ժամանակ կար Դարչինյանին նոկաուտի ենթարկելու համար»,- ասել է մեքսիկացի բռնցքամարտիկ Խորխե Արսեն Վախթանգ Դարչինյանից կրած պարտությունից...

ԶԵԲԵԼՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՍՈՉԻ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձավող Ռոբերտ Զեբելյանը առաջիկա մրցաշրջանում ելույթ կունենա Սոչի քաղաքի «Ժեմչուժինա» թիմում: Վերջերս Զեբելյանը խզել էր մերձմոսկովյան «Խիմկի» թիմի հետ եւ ստացել ազատ խաղացողի կարգավիճակ:

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԶԻԿՈՅԻ ԴԵՄ

Երեւանի «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանը շարունակում է փորձաշրջան անցնել Սլովակիայի փոխչեմպիոն «Ժիլինայի» կազմում: Տիգրանը արդեն սկսել է մասնակցել ստուգողական հանդիպումների, որոնցից մեկում հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ

ՖՈՒՏԲՈԼ. ՀԱՂԹԵՑԻՆ ԼԵՀԵՐԻՆ

Երեւանի «Միկան» Թուրքիայի Անթալիա քաղաքում հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել: Հայ ֆուտբոլիստները հաղթանակ են տոնել` 1:0 հաշվով առավելության հասնելով լեհական «Պիաստ» թիմի նկատմամբ:

A ԽՄԲՈՒՄ ՄԵԴԱԼ ՉՈՒՆԵՑԱՆՔ

Հայ շախմատիստներին չհաջողվեց մրցանակային տեղ գրավել «Մոսկով Օփենի» A խմբի մրցաշարում: Հայաստանի ներկայացուցիչներից մեդալի համար պայքարեց Ռաֆայել Վահանյանը, որը սակայն դուրս մնաց նույնիսկ լավագույն տասնյակից:

ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

Այսօր, վաղ առավոտյան կայացավ երկար սպասված Վախթանգ Դարչինյան (Ավստրալիա)-Խորխե Արսե (Մեքսիկա) պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոնական մենամարտը: Հանդիպեցին ռինգում հազվադեպ պարտվող 2 հանրահայտ մարզիկներ:

ՌՈԲԵՐՏԻ ՓՈԽԱՐԵՆ ԳԵՎՈՐԳԸ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը եւս չի մասնակցի փետրվարի 11-ին Կիպրոսում կայանալիք Հայաստան-Լատվիա ընկերական մրցավեճին: Ռոբերտի փոխարեն ազգային թիմ է հրավիրվել «Փյունիկի» հարձակվող Գեւորգ Ղազարյանը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց...

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՎԱՆԵԼ Է ԱՖՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» առայժմ համալրում չի ստացել: Սոչիում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում «Փյունիկը» փորձարկել է մեծ թվով արտասահմանցիների, սակայն նրանցից ոչ մեկի հետ պայմանագիր չի կնքվել:

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Կալիվանովը հավաքական է հրավիրել Մոսկվայի «Սպարտակի» հայ հարձակվող Արթուր Մալոյանին:

ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԻ ԿԱԶՄԸ ՀԱՅՏՆԻ Է

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի փետրվարի 18-ից մարտի 8-ը կայանալիք Լինարեսի միջազգային ավանդական սուպերմրցաշարին: Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի ուժեղագույն շախմատիստները:

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար