Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՎԱՆԵԼ Է ԱՖՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ

Սպորտ


Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» առայժմ համալրում չի ստացել: Սոչիում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում «Փյունիկը» փորձարկել է մեծ թվով արտասահմանցիների, սակայն նրանցից ոչ մեկի հետ պայմանագիր չի կնքվել:


«Փյունիկ» ակումբում «Ա1+»-ին հայտնեցին, որ Սոչիում փորձարկվել են շուրջ 17 ֆուտբոլիստներ, որոնց թվում են եղել նաեւ Ռուսաստանում հանդես եկող պատանի հայ խաղացողներ: Նախքան Երեւան վերադառնալը «Փյունիկի» ներկայիս կազմը, որում հանդես են գալիս բացառապես հայաստանցիներ, մրցել է հրավիրված ֆուտբոլիստներից կազմված թիմի հետ եւ հաղթել 6:3 հաշվով:


«Փյունիկի» մարզչական շտաբը հավանել է 2 աֆրիկացի ֆուտբոլիստների, ինչպես նաեւ Մոսկվայի «Սպարտակի» պատանեկան թիմի խաղացող Արտակ Ալեքսանյանին: Այս ֆուտբոլիստները բավական երիտասարդ են եւ «Փյունիկում» մտադիր են նրանց հրավիրել ավելի ուշ:


«Փյունիկը» ամռանը հերթական անգամ մասնակցելու է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը եւ այդ նպատակով առայժմ թիմը համալրում չի ստացել: Սպասվում է, որ առաջիկայում Հայաստանի չեմպիոնի կազմում փորձաշրջան կանցնեն եւ մի քանի արտասահմանցիներ:


Փետրվարին երեւնյան ակումբը պետք է հավաք անցկացներ Ֆրասնիայում, սակայն Եվրոպայի փոխարեն հայ ֆուտբոլիստները կուղեւորվեն Արաբական միացյալ Էմիրություններ, որտեղ կմարզվեն փետրվարի 15-27-ը: Այս հավաքից հետո «Փյունիկը» կվերադառնա Հայաստան, իսկ մարտին եւս մեկ հավաք կանցնացնի Թուրքիայի Անթալիա քաղաքում: