Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԶԻԿՈՅԻ ԴԵՄ

Սպորտ


Երեւանի «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանը շարունակում է փորձաշրջան անցնել Սլովակիայի փոխչեմպիոն «Ժիլինայի» կազմում: Տիգրանը արդեն սկսել է մասնակցել ստուգողական հանդիպումների, որոնցից մեկում հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ:


Հանդիպումը կայացել է Անթալիայում, որտեղ այժմ ուսումնամարզական հավաք են անցկացնում մի շարք ֆուտբոլային ակումբներ: «Ժիլինան» իր առաջին հանդիպումը անցկացրել է Ռուսաստանի ուժեղագույն ակումբներից մեկի` ԲԿՄԱ-ի հետ, որը մարզում է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Զիկոն: Տիգրան Ղարաբաղցյանը փոխարինման է դուրս եկել խաղավերջում, իսկ «Ժիլինան» հավասար պայքարում զիջել է 1:2 հաշվով: Հաղթական գնդակը ռուսական ակումբը խփել է 85-րդ րոպեին, երբ 11 մետրանոցը հստակ իրացրել է բրազիլացի Կարվալյուն:


«Հանդիպումը ցույց տվեց, որ «Ժիլինան» շատ ուժեղ թիմ է: Անկեղծ ասած, ես չէի պատկերացնում, որ սլովակները նման լավ թիմ ունեն: Ակումբում ընդգրկված են մեծ թվով բարձրակարգ խաղացողներ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասած Տիգրան Ղարաբաղցյանը:


«Ժիլինան» առաջիկայում եւս մի քանի ստուգողական հանդիպումներ անցկացնի Անթալիայում, որից հետո թիմի մարզչական շտաբը կորոշվի Ղարաբաղցյանի հետագա ճակատագիրը:


Հիշեցնենք, որ Տիգրան նախկինում հանդես է եկել Երեւանի «Բանանցում», «Փյունիկում», ինչպես նաեւ Վառնայի «Չեռնո Մորե» թիմում: