Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԵԲԵԼՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՍՈՉԻ

Սպորտ


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձավող Ռոբերտ Զեբելյանը առաջիկա մրցաշրջանում ելույթ կունենա Սոչի քաղաքի «Ժեմչուժինա» թիմում: Վերջերս Զեբելյանը խզել էր մերձմոսկովյան «Խիմկի» թիմի հետ եւ ստացել ազատ խաղացողի կարգավիճակ:


Զեբելյանը «Ժեմչուժինայում» ելույթ է ունեցել 2002-03թթ., որից հետո հեռացել է «Սոչի-04», ապա Կրասնոդարի «Կուբան»:


«Ժեմչուժինայում» նախկինում հանդես են եկել մի շարք հայ ֆուտբոլիստներ, որոնց թվում Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Մանուկ Կակոսյանը եւ Արսեն Ավետիսյանը:


ԱՐԴԵՆ ՄԱՐԶՎՈՒՄ Է


Մոսկվայի «Սպարտակի» հայ հարձակվող Արթուր Մալոյանը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում մեկնել է Թուրքիա, որտեղ այսօրվանից կմասնակցի ուսումնամարզական հավաքի: Ռուսական ԶԼՄ-ներին Մալոյանը հայտնել է, որ միշտ էլ ցանկացել է ելույթ ունենալ Ռուսաստանի դրոշի ներքո:


Արթուրը ընդգծել է, որ Հայաստանում` իր պատմական հայրենիքում երբեք չի եղել, Հայաստանի ազգային հավաքականից ստացված հրավերի մասին հարցից ֆուտբոլիստը խուսափել է: