«ՓՅՈՒՆԻԿԸ» ՋԱԽՋԱԽՈՒՄ Է «ՄԻԿԱՅԻՆ»
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 24-րդ տուրի հանդիպումները: Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Փյունիկ» մարզադաշտում, որտեղ առաջատար «Փյունիկը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Միկայի» դարպասը: Հանդիպման առաջին կեսը անցավ հավասար...
ՄԵԴԱԼ ՉՈՒՆԵՑԱՆՔ
Վիետնամում քիչ առաջ ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որտեղ կայացան վերջին 11-րդ տուրի հանդիպումները:
ՊՈՈՒԼՍԵՆԸ ԿՄՆԱ ԻՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը կշարունակի աշխատել իր պաշտոնում: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ‎ֆուտբոլի ֆ‎եդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«ՊԵՏՔ ՉԷ ՀԻԱՍԹԱՓՎԵԼ»
«Ես հասկանում եմ, որ մեր երկրպագուների սպասելիքները չեն արդարացել, սակայն պետք չէ հիասթափվել: Մեր ֆուտբոլասերները պետք է գիտակցեն, որ ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է: Հաջողությունների համար ժամանակ է հարկավոր եւ 1-2 տարում լուրջ արդյունքների...
ՄԻԱՅՆ ՍԱՄՎԵԼԸ
Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության վերջին 11-րդ տուրից առաջ Հայաստանի 15 ներկայացուցիչներից մեդալ նվաճելու հնարավորություն ունի միայն 18 տարեկանների պայքարում հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանը:
ՀՖՖ-Ն ՆՈՐ ԼՈԳՈ ԿՈՒՆԵՆԱ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կունենա նոր տարբերանշան: ՀՖՖ մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ նոր տարբերանշանի շնորհանդեսը կկայանա վաղը ֆեդերացիայի շտաբ-բնակարանում, որից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանելու է լրագրողների...
ԵՎՍ ՄԵԿԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի հիմնական կազմի բռնցքամարտիկ Գաբրիել Տոլմաջյանը վերջնականապես տեղափոխվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտ:
ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՓՆՏՐՈՒՄ Է ՖԻՆԱՆՍՆԵՐ
Հայ թաեքվանդոյիստները այս տարի մասնակցել են մի շարք միջազգային մրցաշարերերի եւ որոշակի հաջողությունների հասել, սակայն դեկտեմբերին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք Եվրոպայի Ուսանողական գավաթի խաղարկությանը մեր պատվիրակության մասնակցությունը...
ԽԱՂԵՐԸ ՄԵԿ ԺԱՄ ՇՈՒՏ
Ֆուտբոլի Հայաստանի 2008թ. առաջնությունում վաղը` հոկտեմբերի 30-ին, կկայանան 25-րդ տուրի հանդիպումները: Առաջնության ավարտին մնացել է ընդամենը 4 տուր եւ արդեն յուրաքանչյուր հանդիպում վճռորոշ կարող է լինել մրցանակային տեղերի համար պայքարում: Այս տուրում...
ՀԱՎԱՍԱՐՎԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ
Հայ շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը Վիետնամում ընթացող շախմատի աշխարհի առաջնության 9-րդ տուրում պարտության մատնեց առաջատար Սոն Նյուգենին (Վիետնամ) եւ 7 միավորով հավասարվեց նրան: 18 տարեկանների պայքարում հանդես եկող Սամվելը լրացուցիչ ցուցանիշներով...
«ՄԻԿԱՆ» ՏՈՒԺԵՑ ՄՐՑԱԿԱՐԳԻՑ
«Աղջիկների ելույթը բավարար է, բայց ոչ լավ, քանի որ ավելի բարձր տեղերի համար էինք պայքարում, իսկ տղաների պայքարում խնդիր էինք դրել պայքարել առաջին տեղի համար եւ գրաված 12-րդ հորիզոնականը չէր կարող գոհացնել», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Միկա» շախմատային...
ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԱՎԱՐՏ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն իր վերջին հանդիպումն անցկացրեց իսպանական Տեներիֆեում անցկացվող Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարի շրջանակներում:
«ՈՍԿՈՒ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ»
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը հոկտեմբերի 30-ին կկայանա «Փյունիկ» մարզադաշտում, որտեղ կմրցեն չեմպիոնության համար պայքարող «Փյունիկը» եւ 3-րդ տեղում ընթացող «Միկան»:
ՖԻՆԱՆՍՆԵՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
Թայլանդում կայացած ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչներ` 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանի եւ 100կգ Գոռ Խոռոտյանի անհաջող ելույթները հստակ պատճառ ունեն:
ՄԵԴԱԼՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ ՉԵՆ
Վիետնամում շարունակում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որտեղ քիչ առաջ ավարտվեցին 8-րդ տուրի հանդիպումները: Տուրը Հայաստանի ներկայացուցիչների համար հաջող էր: Մեր 15 մասնակիցներից 9 հաղթանակներ տոնեցին:
ՏԱՆԸ ՊԱՏԵՐԸ ՉՕԳՆԵՑԻՆ
Վանաձորում տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի 13-րդ միջազգային մրցաշարը` նվիրված 1988թ. օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին:
«ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՆ Է»
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 24-րդ տուրում ամենագոլառատը «Բանանց» - «Արարատ» մրցավեճն էր, որը ավարտվեց 2:2 հաշվով: Չեմպիոնության համար պայքարող «Արարատ» հանդիպման վերջին րոպեին գնդակ ընդունելով սեփական դարպասը` շատ կարեւոր 2 միավոր կորցրեց:
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ԳՈՐԾԵԼ
Հանգստյան օրերին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Գոհարյանը, Աղվան Մկրտչյանը եւ Ռոբերտ Զեբելյանը իրենց ակումբների կազմում գոլերի հեղինակ են դարձել:
ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ԽԱԽՏՎԵՑ
Ֆուտզալի Հայաստանի 2008թ. գավաթակիր դարձավ Երեւանի «Էրեբունին», որը եզրափակիչում 5:3 հաշվով առավելության հասավ «Թալ Գրիգի» նկատմամբ:
ՄԱՐՏԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻ «ՀՐԱԶԴԱՆՈՒՄ»
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 24-րդ տուրի վերջին խաղում «Հրազդան» մարզադաշտում ուժերը չափեցին «Բանանցը» եւ «Արարատը»: Հանդիպումը մեծ արժեք ուներ չեմպիոնության համար պայքարող «Արարատի» համար, քանի որ նրա հիմնական մրցակից «Փյունիկը» արդեն հաղթանակ...
«ՓՅՈՒՆԻԿԻ» ԿԱՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Այսօր, մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 24-րդ տուրը: Կայացան 3 հանդիպումներ, որոնցից կենտրոնականը «Միկա» - «Գանձասար» մրցավեճն էր:
ՄՈՏԵՑԱՎ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ
Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը սեւերով առավելության հասավ ֆրանսիացի Աքսել Դելոմի նկատմամբ եւ 4.5 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում:
«ՊՏՈՒՂՆԵՐԸ ՔԱՂԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Ֆուտզալի Հայաստանի 2008թ. գավաթը վաղը` հոկտեմբերի 25-ին, կվիճարկեն Երեւանը ներկայացնող 2 թիմեր` «Թալ Գրիգը» եւ «Էրեբունին»: Գավաթի ընթացիկ խաղարկությունում այս թիմերը բավական հաջող են հանդես գալիս եւ նրանց եզրափակիչում հայտնվելը միանգամայն տրամաբանական...
«ԲԱՆԱՆՑԻ» ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ֆուտբոլի Հայաստանի նախորդ 2 առաջնություններում Երեւանի «Բանանցը» նվաճել էր արծաթե մեդալներ, սակայն ընթացիկ առաջնությունում թիմը ընթանում է 5-րդ հորիզոնականում եւ արդեն կորցրել է արծաթե մեդալներ նվաճելու հնարավորությունը: