ՏԱՆԸ ՊԱՏԵՐԸ ՉՕԳՆԵՑԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՎանաձորում տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի 13-րդ միջազգային մրցաշարը` նվիրված 1988թ. օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին:
Միջազգային այս մրցաշարին այս տարի մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Բուլղարիայի ներկայացուցիչները: Ազատ ոճի ըմբիշների մասնակցությամբ այս մրցաշարում Հայաստանը ներկայացրեցին 40 ըմբիշներ, որոնց թվում էին Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները, ինչպես նաեւ ազգային թիմի առաջատարները:
Հայաստանի 7 ներկայացուցիչներ կարողացան դառնալ մրցանակակիր, սակայն առաջին տեղ գրավել որեւէ քաշային կարգում մերոնք չկարողացան:
Վրաստանի ներկայացուցիները 9 մեդալով վերադարձան հայրենիք: Վրացիները 55 եւ 84 կգ քաշային կարգերում դարձան հաղթողներ: Ռուսաստանը, որը իր լավագույն կազմով չէր ժամանել Վանաձոր, 7 մրցանակակիր ունեցավ, որից 2-ը նվաճեցին ոսկե մեդալներ: Թիմային հաշվարկում առաջին տեղը բաժին հասավ Ուկրաինային, որը թեեւ 4 մեդալի արժանացավ, սակայն միանգամից 3 ոսկի նվաճեց, ինչը լավագույն արդյունքն էր մրցաշարում:
Ի դեպ, Ստեփան Սաֆարյանի անվան մրցաշարը վերջին տարիներին ընդգրկված է ՖԻԼԱ-ի պաշտոնական օրացույցում: 2007թ. մրցաշարում Հայաստանի 11 ներկայացուցիչներ այս մրցաշարում կարողացան մրցանակակիր դառնալ, իսկ 66 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը դարձավ հաղթող: