ՄՈՏԵՑԱՎ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի աշխարհի պատանեկան առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը սեւերով առավելության հասավ ֆրանսիացի Աքսել Դելոմի նկատմամբ եւ 4.5 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: Տեր-Սահակյանը ընդամենը կես միավորով է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող Սոն Նյուգենին (Վիետնամ) եւ Իվան Սարիչին (Խորվաթիա):
4.5 միավոր է վաստակել նաեւ Մանուել Պետրոսյանը, որը հանդես է գալիս 10 տարեկանների պայքարում: Պետրոսյանը այս ցուցանիշով եզրափակում է լավագույն տասնյակը: 6-րդ տուրը տղաների պայքարում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչների համար ընդհանուր առմամբ անհաջող էր:
Աղջիկների պայքարում 3.5-ական միավոր են վաստակել Սուսաննա Գաբոյանը (12տ), Աստղիկ Խալիկյանը (14տ), Զոզան Շաքրյան (16տ) եւ Դիանա Մնացականյանը (18տ), սակայն նրանք դեռ մոտ չեն վերջին հորիզոնականներին: