Բացել լրահոսը Փակել լրահոսը

ԳՈՀԱՐՅԱՆԻ 19-ՐԴ ԳՆԴԱԿԸ

Հանգսյան օրերին Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող լեգեոներների գերակշիռ մասը իրենց ակումբներում մասնակցել են ներքին առաջնության հանդիպումների:

ԸՆԴԴԵՄ ՆԱԽԿԻՆ ՍԱՆԵՐԻ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կկայանան 23-րդ տուրի հանդիպումները: Շուրջ 15 օր բարձրագույն խմբի առաջնության մասնակիցները հանգստանում էին, քանի որ հոկտեմբերի 11-ին եւ 15-ին ազգային հավաքականներն էին անցկացնում պաշտոնական հանդիպումներ:

«ՄԻԿԱՆ» ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Հունաստանի Կալիթա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 3-րդ տուրում հերթական հաղթանակներն են տոնել «Միկան» եւ «Բանկային Արքան»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՆ

Ռեգբիի Հայաստանի հավաքականը այսօր Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալեր Շվեյցարիայի ազգային թիմին: Եվրոպական ազգերի գավաթի 3Ա դիվիզիոնի մրցաշարում սա Հայաստանի 2-րդ հանդիպումն է: Մեր ընտրանին հաղթեց 35:15 հաշվով:

ՀԱՅԱԿԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՏՊԱՎՈՐԻՉ ՄԵԿՆԱՐԿԸ

Մեկնարկեց շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը, որի առաջին տուրում հիանալի հանդես եկան Հայաստանը ներկայացնող թիմերը: Տղամարդկանց պայքարում մեր 3 թիմերն էլ խոշոր հաշվով հաղթանակներ տոնեցին:

«ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՄԱՐԶԻՉ ՈՒՆԵՆԱՆՔ»

Օլիմպիական խաղերի ավարտից հետո Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Աղամալյանը հրաժարական էր տվել: Արդեն 2 ամսից ավել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնացել: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը...

ՍԿՍՈՒՄ ԵՆ ԼԻՏՎԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր Հունաստանում կկայանա շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության առաջին տուրը: Մրցաշարի պաշտոնական բացումը կայացել է երեկ: Կալիթաե քաղաքում Եվրոպայի լավագույն ակումբները 24-րդ անգամ կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

«ԱՐԴԱՐԱՆԱԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՉՈՒՆԵՄ»

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը այս տարի չկարողացավ հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական առաջին փուլի արգելքը: Հայ ֆուտբոլիստները Սլովենիայում կայացած ընտրական մրցաշարում պարտվեցին բոլոր 3 հանդիպումներում, թեեւ հանդիպումների...

ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԿԱՄ ՉԵՆ ՂԵԿԱՎԱՐԻ

Օրերս ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում գործող մարզական ֆեդերացիաների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) այլեւս չի գլխավորելու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Ծառուկյանը տեղեկացրեց նաեւ, որ բնռցքամարտի...

ԽԱՂԱՑԱՆԿՆ ԷՐ ՄԵՂԱՎՈՐ

Երեկ Զենիցայում ընտրական հանդիպում անցկացրած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը դեռ Բոսնիայում է եւ հայաստան կժամանի միայն վաղը: Բոսնիա - Հայաստան (4:1) հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հայտարարել է, որ հանդիպմանը...

«ՔՐՏՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԷՐ»

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչումը նվաճեց «Ֆուրման» ակումբը: 8 թիմերի մասնակցությամբ առաջնության վերջին` 14-րդ տուրի խաղում Արմեն Ավետիսյանի գլխավորած «Ֆուրմանը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց...

ՊԱՅՔԱՐ Բ ԴԻՎԻԶԻՈՆԻ ՀԱՄԱՐ

Ռեգբիի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում կհյուրընկալի Շվեյցարիայի ազգային թիմին: Եվրոպական ազգերի գավաթի 3Ա դիվիզիոնի մրցաշարում սա Հայաստանի 2-րդ հանդիպումն է:

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՄԻԱՅՆ ՏՂԱՆԵՐԻՑ

Վաղը Վիետնամում մեկնարկում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի 15 ներկայացուցիչներ: Տղամարդկանց պայքարում հանդես կգան Արմենակ Նազարյանը (8տ.), Մանուել Պետրոսյանը (10տ.), Տիգրան Հարությունյանը, Վլադիմիր Կանջարյանը (2-ն...

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԵՏԱՄՆԱՑ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ

4 խաղ, 4 պարտություն, բաց թողած 12 գոլ: Նման արդյունքով աչքի են ընկնում Եվրոպայի հետամնաց ֆուտբոլային երկրները:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ՁԱԽՈՂՎԵՑ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: 5-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը քիչ առաջ Զենիցայում 1:4 հաշվով պարտվեց Բոսնիայի հավաքականին:

ԳԵՐԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների տղամարդկանց եւ մինչեւ 17 տարեկանների կանանց հավաքականները այսօր հանդիպումներ են անցկացրել Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում:

ԲՈՍՆԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ

2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում այսօր կկայանան հերթական հանդիպումները: Եվրոպական գոտու 5-րդ խմբում, բացի Բոսնիա - Հայաստան հանդիպումից, կկայանան նաեւ Բելգիա - Իսպանիա եւ Էստոնիա-Թուրքիա հանդիպումները:

ԱՌԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ

Ֆուտբոլի Բոսնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժեւիչը հայտարարել է, որ հիմնական դարպասապահ Կենան Հասաջիչը չի կարող մասնակցել Հայաստանի հավաքականի դեմ այսօր կայանալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական մրցավեճին:

ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՉՎԵՐԹՈՎ

Այսօր Հունաստան են մեկնում շախմատի Հայաստանի առաջատար ակումբները, որոնք վաղվանից կսկսեն պայքարը Եվրոպայի 2008թ. ակումբային առաջնությունում:

ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԲԱԼԿԱՆՆԵՐԸ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր առաջին անգամ իր պատմության ընթացքում կհանդիպի Բոսնիայի ազգային հավաքականին: Համառոտ ծանոթանանք մեր ընտրանու առաջիկա մրցակցին:

ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է

Ըստ Զենիցայում գտնվող ՀՖՖ մամուլի քարտուղար Գեորգի Մաթեւոսյանի` Հայաստանի հավաքականի կազմում Բոսնիա ժամանած բոլոր ֆուտբոլիստներն էլ այսօր պատրաստ են դուրս գալ խաղադաշտ Բոսնիա - Հայաստան 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցավեճին, բացառությամբ...

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Միջազգային բուքմեյքերական գրասենյակները գտնում են, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը բոլոր հնարավորությունները ունի վաղը Բոսնիայի Զենիցա քաղաքում կրելու իր 4-րդ անընդմեջ պարտությունը 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԵՌԱՑՐԵՑ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան այլեւս չի գլխավորի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), իսկ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում չի աշխատի նախկին ոստիկանապետ, ներկայումս ՀՀ նախագահի թիկնազորի պետ Հայկ Հարությունյանը: Այս մասին այսօր...

ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ՀԱՎԱՍԱՐԸ ՉՈՒՆԵՐ

Բեյրութում ավարտվել է քաղաքի շախմատի բաց առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Քոթանջյանը: Հայ շախմատիստը բացահայտ առավելություն է ունեցել: 9 հնարավորից վաստակելով 8 միավոր Քոթանջյանը դարձել է մրցաշարի հաղթող:

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար