ՄԱՐՏԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻ «ՀՐԱԶԴԱՆՈՒՄ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 24-րդ տուրի վերջին խաղում «Հրազդան» մարզադաշտում ուժերը չափեցին «Բանանցը» եւ «Արարատը»: Հանդիպումը մեծ արժեք ուներ չեմպիոնության համար պայքարող «Արարատի» համար, քանի որ նրա հիմնական մրցակից «Փյունիկը» արդեն հաղթանակ էր տոնել այս խաղում եւ ավելացրել միավորների տարբերությունը, եւ արարատցիներին անհրաժեշտ էր եւս հաղթանակ տոնել` առաջատարին շատ առաջ չթողնելու համար:
Խաղի հաշիվը բացվեց արդեն 3-րդ րոպեին, երբ Ռենատոն, հիանալի անցում կատարելով խաղադաշտի կենտրոնից, կարողացավ շրջանցել 5-6 ֆուտբոլիստների եւ դուրս գալով մեն-մենակ դարպասապահի դեմ, գնդակը նրա վրայով ուղարկեց «Բանանցի» դարպասը:
«Արարատի» ուրախությունը երկար չտեւեց, քանի որ 5 րոպե անց Ջուլիանո Հիմենեսը տուգանային հրապարակում ձեռքով խաղ թույլ տվեց, եւ մրցավարը անմիջապես 11 մետրանոց նշանակեց, որը անվրպես իրացրեց Վիտալի Լեդենյովը: Հաշիվը հավասարեցնելուց հետո` «Բանանցը» սկսեց ավելի կազմակերպված գործել եւ սուր գրոհներ ձեռնարկել:
Ընդմիջումից հետո «Արարատը» փոխեց խաղի ընթացքը: Հայաստանի գավաթակիրը սկսեց ավելի ուշադիր գործել պաշտպանությունում, իսկ 53-րդ րոպեին «Արարատը» կրկին առաջ անցավ հաշվի մեջ: «Բանանցի» տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակում ամենաարագը կողմնորոշվեց Վահանգն Մինասյանը, որի հարվածից հետո գնդակը դիպչելով Սարգիս Կարապետյանին՝ հայտնվեց դարպասում: Հինգ րոպե անց «Բանանցը» կարող էր պատասխան գնդակը խփել, սակայն Լեդենյովի գլխով կատարած հարվածը շեղ էր: Իսկ 62-րդ րոպեին դուբլի հեղինակ կարող էր դառնալ Վահագն Մինասյանը, որ եւս գլխով հարվածեց, սակայն գնդակը ետ մղվեց հորիզոնական դարպասաձողից:
Դրանից հետո խաղը հանդարտվեց եւ երկար ժամանակ կողմերին չէր հաջողվում գոլային ռեալ պահ ունենալ: Աստիճնաբար մարզիչները օգտագործեցին բոլոր փոխարինումները՝ փորձելով խաղը ակտիվացնել թարմ ուժերով: Հենց փոխարինման դուրս եկած Արտակ Դաշյանն էլ 90-րդ րոպեին հեռահար հարվածով գրավեց Պրազյանի դարպասը՝ խփելով իր թիմի պատասխան գնդակը: Հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով, ինչը ձենտու չէր կողմերին: «Արարատը» արդեն 3 միավորով է ետ մնում «Փյունիկից», իսկ «Բանանցը» գործնականում զրկվեց 3-րդ տեղում հայտնվելու հնարավորությունից: