ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին
2009թ. փետրվարի 4-ին դանիական Օրխուս քաղաքում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի 2011թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: ՈՒԵՖԱ-ն մրցող երկրներին ընգրկել է 4 զամբյուղներում, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված են 10-ական հավաքականները: Հայաստանի երիտասարդական հավաքականը հայտնվել է C խմբում: Մեր երիտասարդները Եվրոպայում իրենց վարկանիշով 29-րդն են: Ստորեւ ներկայացնում են խմբերի կազմերը.
A. Իսպանիա, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, Սերբիա. Ֆրանսիա, Ավստրիա, Թուրքիա, Իսրայել, Ռուսաստան
B. Բելառուս, Չեխիա, Պորտուգալիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Ուելս, Շվեյցարիա, Ուկրաինա, Ռումինիա, Խորվաթիա
C. Հոլանդիա, Բելգիա, Շոտլանդիա, Հունգարիա, Հունաստան, Նորվեգիա, Մոլդովա, ՀԱՅԱՍՏԱՆ, Բուլղարիա, Հյուսիսային Իռլանդիա
D. Լեհաստան, Լատվիա, Սլովակիա, Ալբանիա, Մակեդոնիա, Իսլանդիա, Սլովենիա, Իռլանդիա, Բոսնիա, Չեռնոգորիա
E. Կիպրոս, Վրաստան, Լիտվա, Ղազախստան, Անդորրա, Ֆարերներ, Էստոնիա, Մալթա, Սան Մարինո, Ադրբեջան, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ
Վիճակահանության արդյունքում ձեւավորվելու են ընտրական 10-ական խմբեր, որոնցից 5-ում կլինեն 5-ական հավաքականներ, իսկ 2-ում` 6-ական: Ընտրական փուլի հանդիպումները կմեկնարկեն 2009թ. մարտին եւ կավարտվեն 2010թ. սեպտեմբերի 7-ին:
Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 թիմերը եւ 2-րդ տեղում հայտնված լավագույն 4 թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ, որտեղ կպայքարեն եզրափակիչ փուլի ուղեգրի համար: «Եվրո-2011»-ը կկայանա Դանիայում, ուստի այս երկրի երիտասարդական հավաքականը որպես կազմակերպիչ արդեն իրավունք է ստացել հանդես գալ եզրափակիչ փուլում եւ ընտրական մրցաշարին չի մասնակցի:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը «Եվրո-2009»-ի ընտրական փուլում անցկացրած 8 հանդիպումներում 10 միավոր վաստակեց` զբաղեցնելով իր ենթախմբի 4-րդ հորիզոնականը: