Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

15 ԳՆԴԱԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

Սպորտ


Ֆուտզալի Հայաստանի առաջնության 7-րդ տուրում գրանցվեց ընթացիկ առաջնության ամենախոշոր հաշիվը: Չեմպիոն «Պոլիտեխնիկը» 18:3 հաշվով առավելության հասավ «Գյումրիի» նկատմամբ:


Մինչ այս «Գյումրին» առանձնապես չէր փայլում, սակայն նման խոշոր հաշիվներով թիմը չէր պարտվել եւ առաջատարների հետ հանդիպումներում հավասար պայքար էր մղում: Բայց «Պոլիտեխնիկը» սեփական հարկի տակ չխնայեց գյումրեցիներին` հաղթելով 15 գնդակի առավելությամբ: Տանտերերի կազմում ինչպես միշտ արդյունավետ խաղով աչքի ընկան Կարեն Միքայելյանը եւ Գեղամ Եդիգարյանը: Միքայելյանը այս խաղում դարձավ 3 գոլի հեղինակ եւ 23 գնդակով գլխավորում է ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը:


Տուրի կենտրոնական խաղում մրցեցին «Արսենալ Նոր Նորքի» եւ «Էրեբունիի» ֆուտբոլիստները: Հանդիպումը անցավ հավասար պայքարում, սակայն ավելի փորձառու «Էրեբունին» առավելության հասավ 8:5 հաշվով:


«Եվրոպան» 9:7 հաշվով առավելության հասավ Հրազդան քաղաքի համանուն թիմի նկատմամբ: Սա «Եվրոպայի» 4-րդ հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում: Հերթական պարտությունը կրեց «Ավանը», որը այս անգամ հյուրընկալվելիս 5:7 հաշվով զիջեց «Ռեմային»: Առաջատարներից «Թալ Գրիգը» այս տուրում հանգստանում էր:


7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 16 միավորով գլխավորում է «Պոլիտեխնիկը»: 13 միավոր է վաստակել «Թալ Գրիգը», որն ի տարբերություն ճարտարագետների մեկ հանդիպում քիչ է անցկացրել: Լավագույն եռյակը 12 միավորով եզրափակում է «Եվրոպան»: Հայաստանի գավաթակիր «Եվրոպան» 11 միավորով 4-րդ հորիզոնականում է:


Մինչեւ Ամանոր ակումբները եւս մեկ տուր կանցնացնեն: 8-րդ տուրի հանդիպումները կկայանան դեկետմբերի 27-28-ին: