ԴՊՐՈՑՈՒՄ ԿԴԱՍԱՎԱՆԴԵՆ ՖՈՒՏԲՈԼ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հանրակրթական 440 դպրոցներում հաջորդ տարվանից ֆիզկուլտուրա առարկայի 3-րդ դասաժամը կհատկացվի ֆուտբոլին: Այդ մասին հայտնի դարձավ այսօր կայացած ՀՖՖ 6-րդ ժողովի ընթացքում:
Կրթության եւ գիտության նախարարի որոշմամբ` ֆուտբոլը հաջորդ տարի 440 դպրոցներում «փորձաշրջան» կանցնի, որից հետո միայն կամրագրվի որպես առարկա: Ֆուտբոլ առարկայի բոլոր գույքային մասը ապահովելու ՀՖՖ-ն:
Ժողովի ընթացքում ՀՖՖ-ի ղեկավարները ներկայացրին նախորդ 2 տարիներին կատարած աշխատանքների, մեր ֆուտբոլում կատարված եւ սպասվող ծախսերի մասին հաշվետվություն:
ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը նշեց, որ 2006թ. նոյեմբերից մեկից մինչ 2008թ. նույն ժամանակահատվածը ՀՖՖ մուտք է արվել շուրջ 2.9 միլիարդ դրամ: Այս գումարի զգալի մասը ֆուտբոլի ֆեդերացիան ստացել է ՈՒԵՖԱ-ից:
Իսկ ահա անցնող 2 տարիների ընթացքում ՀՖՖ-ի ծախսերը կազմել են 3.6 միլիարդ դրամ: Մեծ գումարներ են ծախսվել հատկապես Հայաստանի տարբեր տարքիային հավաքականների մրցելույթների համար:
ՀՖՖ-ի վրա բավական թանկ է նստել նաեւ Ավանում կառուցվող հավաքական թիմերի ինտերնատ համալիրը: Եթե 2006թ. սկզբին այս կառույցի աշխատանքների համար պահանջվում էր 5.5 մլն դրամ, ապա դրամի արժեվորումից հետո, այժմ այն կարժենա շուրջ 17 մլն դրամ: Չնայած դրան ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հավստիացրեց, որ աշխատանքները կշարունակվեն եւ հաջորդ տարվա վերջում կառույցը 90%-ով պատրաստ կլինի: Ներկայացվեց նաեւ հաջորդ տարվա բյուջեն: 2009թ. ընթացքում ՀՖՖ նախատեսում է ունենալ 1.2 միլիարդ դրամի մուտք, իսկ ահա ծախսերը կազմելու են 2.4 միլիարդ: Ժողովի ընթացքում փոփոխություն կատարվեց ՀՖՖ գործկոմի կազմում:
Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ գործկոմի անդամ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բացակայցել է նիստերի մեծ մասից, ուստի առաջ է եկել նրա լիազորությունները դադարացնելու հարցը: Մանդատ ունեցողները միաձայն քվեարկեցին ԵՊՀ ռեկտորի լիազորությունները դադարեցնելու օգտին: Հայրապետյանը անմիջապես նոր թեկնածու առաջարկեց` հանձինս ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի:
Որոշումը դարձյալ միաձայն ընդունվեց, եւ անկուսակցական պատգամավորը դարձավ գործկոմի անդամ: