Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՆՐԻԽԸ ՈՒՆԻ ԻՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Սպորտ


Վաղը` դեկտեմբերի 23-ին, հայտնի կդառնա Հայաստանի 2008թ. լավագույն խաղացողի անունը: ՀՖՖ շտաբ բնակարանում կայանալիք 2008թ. ֆուտբոլի հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում կհրապարակի լավագույն խաղացողի քվեարկության արդյունքները:


Առավել հավանական է համարվում Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թեկնածությունը, որին իր ձայնը տվել է նաեւ «Ա1+»-ը: «Դժվարանում եմ ասել, թե ինչ արդյունքներ կգրանցվի քվեարկության արդյունքում: Ես ինքս լավագույնի կոչման ռեալ հավակնորդներ եմ համարում Սարգիս Հովսեփյանին («Փյունիկ»), Վահագն Մինասյանին եւ Ռենատոյին (2-ն էլ «Արարատ»-խմբ), որոնք արժանի են լավագույն եռյակում լինել», - «Ա1+»-ի հետ զրույցում ասած Հենրիխ Մխիթարյանը:


«Փյունիկի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացողը, խոսելով անցնող մրցաշրջանի մասին, նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է իր ելույթներից.«Կարող էի եւ ավելի լավ հանդես գալ, բայց կարծում եմ վատ էլ չխաղացի: Չէի ցանկանա նշել կոնկրետ հանդիպումներ, որոնց առավել հիշարժան էին ակումբային մակարդակով, քանի որ ընդհանուր առաջնությունը հետաքրքիր ընթացք ունեցավ ինձ համար»


Մխիթարյանի ակումբը` «Փյունիկը», չեմպիոնի կոչումը նվաճեց այն ժամանակահատվածում, երբ Մխիթարյանը գտնվում էր Ֆրանսիայում եւ փորձաշրջան էր ացնում տեղի թիմերից մեկում. «Շատ դժվար էր նման հեռավորության վրա հարազատ թիմի մասին տեղեկություններ ստանալը: Տեղեկատվության հիմնական աղբյուրը ինտերնետն էր: Բացի այդ հաճախ էի զանգում Հայաստան, հետաքրքրվում: Կոնկրետ «ոսկե» հանդիպմանը հետեւելը հոգեբանորեն շատ բարդ էր: Խաղը դիտելու հնարավորություն չկար: Միայն հաշվի մասին էի տեղեկանում, իսկ այդ մրցավեճում ով ունի առավելություն, ինչպիսի ֆուտբոլ են ցուցադրում կողմերը, չէի կարող իմանալ: Բայց շատ ուրախ եմ, որ տղաները հաջողության հասան այդ պատասխանատու պահին»:


19-ամյա խաղացողը տեղակացրեց նաեւ Ֆրանիայում նոյեմբերին անցած փորձաշրջանից հետո, առայժմ որեւէ արձագանք չկա. «Ինձ ներկայումս հետաքրքրում է միայն «Փյունիկը»»: