Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԲՐԱՀԱՄԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՄԱՐՏԻՆ

Սպորտ


IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մտադիր է հերթական մենամարտը անցկացնել 2009թ. մարտի 14-ին: Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը այս մասին հայտնել է գերմանական «Բիլդ»-ին:

Մրցամարտը կայանալու է Գերմանիայում, սակայն թե որ քաղաքում առայժմ հայտնի չէ: Հավանական են համարվում Բամբերգ, Կիլ եւ Բեռլին քաղաքները: Հայտնի չէ նաեւ Արթուրի հնարավոր մրցակցի անունը:

Աբրահամի պրոմուտեր Վիլֆրիդ Զաուերլանդը ներկայումս բանակցությունն էր վարում WBC-WBO-ի վարկածներով չեմպիոն Կելի Պավլիկի թիմի հետ` 2009թ. ամռանը մրցամարտ անկացնելու համար: Այս մրցավեճի հաղթողը կմիավորի չեմպիոնական գոտիները` դառնալով աշխարհի չեմպիոն միանգամից 3 վարկածներով:

ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵԶՐԱՓԱԿՈՒՄ Է ԱՂՅՈՒՍԱԿԸ


Հայ շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը խիստ անհաջող է հանդես գալիս ՖԻԴԵ-ի «Գրան-պրի» մրցաշարում: 8-րդ տուրում Հակոբյանը սեւերով պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմջանովին եւ 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: