Ձյուդոիստները նվաճեցին 5 մեդալ
Վրաստանում կայացած ձյուդոյի երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալի են արժանացել: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի երիտասարդական հավաքականները:
՚Փյունիկըՙ կունենա եւս մեկ թիմ
Երեւանի ՚Փյունիկըՙ Հայաստանի 2009 թ. առաջին խմբի առաջնությունում կներկայացնի եւս մեկ թիմ` ՚Փյունիկ-3ՙ-ը: Ակումբում ՚Ա1+ՙ հայտնեցին, որ ՚Փյունիկ-3ՙ-ում ելույթ կունենան մինչեւ 17 տարեկան խաղացողներ:
ՖԻԴԵ-ի նախագահը հրավիրել է
Մարտի 5-ին Ստամբուլում մեկնարկելիք ՖԻԴԵ-ի կանանց ՚Գրան պրիիՙ առաջին խաղարկությանը կմասնակցի նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը: Հայ շախմատիստուհին հրավեր է ստացել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովից:
Աշոտ Դանիելյանի ռեկորդը գերազանցվեց
Երեւանում այսօր ավարտվեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որոնցում գրանցվեցին նաեւ հանրապետության նոր ռեկորդներ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ՚Ա1+ՙ հայտնեց, որ ռեկորդները բարելավել...
Վերընտրվեց եւս 2 տարով
Հայաստանի հանդբոլի (ձեռքի գնդակ) ֆեդերացիայի նախագահի պաշտոնում է վերընտրվել ներկայիս նախագահ Սարգիս Գրիգորյանը: Հանդբոլի ֆեդերացիայում ՚Ա1+ՙ հայտնեցին, որ Գրիգորյանը վերընտրվել է եւս 2 տարով:
Հայ հրաձիգը 5-րդն է Եվրոպայում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց հրաձգության Եվրոպայի 2009թ. առաջնությունը, որին մասնակցեց նաեւ Նորայր Բախտամյանը: Հայաստանի ներկայացուցիչը այս անգամ մեդալի չարժանացավ:
՚Բանանցըՙ հաղթում է շվեդական թիմին
Հայկական թիմերը շարունակում են նախապատրաստվել Հայաստանի 2009թ. առաջնությանը: Երեւանի ՚Բանանցըՙ ուսումնամարզական հավաք է սկսել Կիպրոսում, որտեղ Արմեն Գյուլբուղադյանցի սաները առաջին ստուգողական հանդիպումն են անցկացրել:
Անարդյունք հաղթանակ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում 8:5 հաշվով առավելության է հասել Էստոնիայի հավաքականի նկատմամբ: Ցավոք, այս հաղթանակը ոչ մի նշանակություն չուներ Հայաստանի համար:
Հայաստանը 3-րդն է աշխարհում
Հունա-հռոմեական ոճի Հայաստանի հավաքականը Ֆրանսիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել է բրոնզե մեդալներ: 3-րդ տեղի համար մրցամարտում հայ ըմբիշները առավելության են հասել Կուբայի նկատմամբ:
Փաշիկյանը հաղթեց ադրբեջանցուն
Շախմատի Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը Մոսկվայում ընթացող ՚Աերոֆլոտիՙ մրցաշարի A1 խմբում պարտության է մատնել Ադրբեջանի ներկայացուցիչ Էլտաջ Սաֆարլիին: 6-րդ տուրի այս պարտիայում հաղթելով մրցակցին` Փաշիկյանը 4.5 միավորով դուրս եկավ 3-րդ հորիզոնական:
Արոնյանը հաղթում է եւս մեկ չեմպիոնի
Իսպանիայում ընթացող Լինարեսի սուպերմրցաշարի 4-րդ տուրից ավարտից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը եւ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկը: 4-րդ տուրում Արոնյանը իր 2-րդ հաղթանակն է տոնել...
Հայաստան-Լատվիա` 0:7
Քիչ առաջ Բուլղարիայի Վառնա քաղաքում ավարտվեց ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումը: Հայաստանը պարտվեց գերխոշոր 0:7 հաշվով:
՚Նախկինում նման արդյունք չենք ունեցելՙ
Հայ երիտասարդ դահուկորդները հաջող են հանդես եկել Լեհաստանի Սլասկ-Բեսկդի քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում: Նման կարծիքին է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Սպասում են Լատվիայի հետ հանդիպմանը
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով է ավարտել Բուլղարիայի հետ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցավեճը: Վառնայում կայացած խաղի արդյունքի մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:
'Պետք է ձեռք բերեք վարկանիշ'
՚Ծանրամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցելու են հանրապետության բոլոր ուժեղագույն ծանրորդները եւ ծանրորդուհիները: Բացակայում է միայն Գեւորգ Դավթյանը, որը վնասվածք ունի եւ առաջիկա ամիսներին ասպարեզ դուրս չի գաՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց Հայաստանի...
Արոնյանը մեկնարկում է ոչ-ոքիով
Իսպանիայի Լինարես քաղաքում մեկնարկեց ավանդական շախմատային սուպերմրցաշարը, որին այս տարի եւս մասնակցում է հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Առաջին տուրում Արոնյանի մրցակիցն էր նորվեգացի Մագնուս Կառլսենը:
Հավաքականում 'վիրուս էր տարածվել'
՚Հավաքականի 3 առաջատար բռնցքամարտիկներ չկարողացան մասնակցել երեւանյան մրցաշարին, քանի որ հիվանդ էին: Վիրուս էր տարածվել, որի պատճառով Կորյուն Սողոմոնյանը, Սարգիս Խաչատրյանը եւ Գոռ Երիցյանը ռինգ դուրս չեկան, իսկ մյուսները վիրուսը կրելով` դուրս եկան...
Պաշաջյանը դարձավ 'արիստոկրատ'
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ շվեդական ԳԱԻՍ-ի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը մարտի 1-ին 5 ամիսով կդառնա նորվեգական ՚Ֆրեդրիկստադիՙ ֆուտբոլիստ: Նորվեգիայում ՚արիստոկրատներՙ անունով հայտնի ՚Ֆրեդրիկստադումՙ Պաչաջյանը ելույթ կունենա վարձավճարով: Այս...
Առաքելյանը հանդես եկավ Մալոյանի դեմ
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված լեգեոներների մեծ մասը այս օրերին իրենց թիմերի կազմում մասնակցում են ուսումնամարզական հավաքների:
Մեդալ չունեցանք
Հայ սամբիստները ավարտել են ելույթները Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Բելառուսի բաց առաջնությունում: Մրցաշարը անցկացվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հովանու ներքո եւ հանդիսանում է աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկը:
'Գանձասարը' մրցելու է 'Թուրքմենբաշիի գավաթի' համար
Աշխաբադում վաղը մեկնարկում է ՚Թուրքմենբաշիի գավաթիՙ ավանդական ֆուտբոլային մրցաշարyը, որին այս տարի կմասնակցի նաեւ Կապանի ՚Գանձասարըՙ: Հայաստանի 2008թ. բրոնզե մեդալակիրը հայտնվել է Բ խմբում:
Լավագույնը Վահանյանի արդյունքն է
՚Աերոֆլոտ օփենիՙ A1 խմբում Հայաստանի ներկայացուցիչներին շարունակում են բավարարվել կեսական միավորներով: Առայժմ հայ գրոսմայստերները առաջատարների խմբում են:
Նույն թիմերը` փոփոխված կազմերով
Ֆուտբոլի Հայաստանի 2009թ. առաջնությանը դարձյալ կմասնակցեն 8 թիմեր: Առաջնության մասնակիցների թիվը չավելացավ, թեեւ 2008թ. տարեվերջին որոշ ակումբներ վերածնվելու քայլեր էին ձեռնարկում:
12 Եվրո` ֆուտբոլ դիտելու համար
Էստոնիայում արդեն վաճառքի են հանվել ապրիլի 1-ին կայանալիք Էստոնիա-Հայաստան 2010թ. աշխարհի առաջնության ընտրական հանդիպման տոմսերը: Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան ամենաթանկ տոմսերի համար սահմանել է 300 էստոնական կրոն (12 եվրո):