Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավագույնը Վահանյանի արդյունքն է

Սպորտ

՚Աերոֆլոտ օփենիՙ A1 խմբում Հայաստանի ներկայացուցիչներին շարունակում են բավարարվել կեսական միավորներով: Առայժմ հայ գրոսմայստերները առաջատարների խմբում են:

Վերին հորիզոնականներում հայտնվելու լավ հնարավորություն ուներ փորձառու Ռաֆայել Վահանյանը, սակայն նա ոչ-ոքի խաղաց բելառուս Ալեքսեյ Ալեքսանդրովի հետ եւ այժմ 1.5 միավորով ընթանում է 21-րդ հորիզոնականում: 2-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց Գաբրիել Սարգսյանը: Հայաստանի հավաքականի առանցքային շախմատիստը կես միավոր վաստակեց Սերգեյ Ժիգալկոյի (Բելառուս) հետ պարտիայում: Ոչ-ոքիներ խաղացին նաեւ Արման Փաշիկյանը, Զավեն Անդրեասյանը, Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Քոթանջյանը: Իսկ ահա Ավետիք Գրիգորյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց:

A2 խմբում հաջող է մեկնարկել Լեւոն Բաբուջյանը: Վերջինս 2-րդ տուրում սեւերով առավելության հասավ ուկրաինացի միջազգային վարպետ Սերգեյ Պավլովի նկատմամբ: 2 միավոր է վաստակել նաեւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մելքիսեթ Խաչիյանը: Հայ շախմատիստները եւս 8 մասնակիցների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

B խմբում հայ շախմատիստներից առավել հաջող են մեկնարկել Դավիթ Գեւորգյանը եւ Վահե Բաղդասարյանը, որոնք վաստակել են 1.5-ական միավոր:

C խմբում Հայաստանի ներկայացուցիչները ավելի հաջող են ելույթ ունենում: Աղասի Ինանցը եւ Սարգիս Սարգսյանը մեկնարկային 2 տուրերում նույնքան հաղթանակ են տոնել: