Սպասում են Լատվիայի հետ հանդիպմանը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտզալի Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով է ավարտել Բուլղարիայի հետ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցավեճը: Վառնայում կայացած խաղի արդյունքի մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:
՚Կարող էինք նաեւ հաղթել, բայց ոչ-ոքին էլ միավոր է եւ դեռ կարող ենք հասնել ցանկալի արդյունքի: Առջեւում 2 հանդիպումներ կան, որոնցում միայն հաղթանակն է ձեռնտու մեզՙ,-նշեց Ռուբեն Նազարեթյանը:
Ընտրական խմբի մյուս խաղում Լատվիայի հավաքականը 5:0 հաշվով ջախջախել է հարեւան Էստոնիայի հավաքականին: Այս հաղթանակից հետո Լատվիան սկսել է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Այսօր երեկոյան Հայաստանի հավաքականը մրցելու է Լատվիայի հետ: Հենց այս խաղում էլ կորոշվի, թե որ հավաքականն է շարունակելու պայքարը: 4 հավաքականների մասնակցությամբ ընտրական մրցաշարում հաջորդ փուլ դուրս կգա միայն հաղթողը: Բուքմեյքերական գրասենյակները նախապատվությունը տալիս են Լատվիային: Վերջինիս հաղթանակի համար սահմանվել է 1.55 գործակից, իսկ Հայաստանի հաղթանակի համար` 3.25: Ոչ-ոքիի վրա խաղադրույք է ընդունվում 5.50 գործակցով: