Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշաջյանը դարձավ 'արիստոկրատ'

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ շվեդական ԳԱԻՍ-ի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը մարտի 1-ին 5 ամիսով կդառնա նորվեգական ՚Ֆրեդրիկստադիՙ ֆուտբոլիստ: Նորվեգիայում ՚արիստոկրատներՙ անունով հայտնի ՚Ֆրեդրիկստադումՙ Պաչաջյանը ելույթ կունենա վարձավճարով: Այս մասին հայտնում է նորվեգական ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի 2007թ. լավագույն ֆուտբոլիստը վերջին շաբաթների ընթացքում ՚Ֆրեդրիկստադիՙ կազմում մասնակցել է Իսպանիայում կայացած հավաքին, որտեղ Պաչաջյանը մասնակցել է նաեւ ՚Ռոսենբորգիՙ հետ ընկերական հանդիպմանը: Հավաքից հետո ՚Ֆրեդրիկստադիՙ եւ ԳԱԻՍ-ի ղեկավարները եւս մեկ անգամ են բանակցել եւ եկել ընդհանուր հայտարարի: Որոշվել է, որ Լեւոնը մարտի 1-ից վարձավճարով 5 ամիս ելույթ է ունենալու նորվեգական ակումբի կազմում: Պաչաջյանի տրանսֆերը նախկինի պես պատկանում է ԳԱԻՍ-ին, որի հետ հայ կիսապաշտպանը պայմանագիր ունի մինչեւ 2012թ.:

Հավանական է, որ ամռանը Լեւոն Պաչաջյանը տեղափոխվի ավելի բարձրակարգ ակումբ, թեեւ ՚Ֆրեդրիկստադըՙ եւս լուրջ թիմ է: Այն Նորվեգիայի առաջնությունում արժանացել են արծաթե մեդալների եւ իրավունք ստացել ելույթ ունենալ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում:

Հիշեցնենք, որ Լեւոն Պաչաջյանը հունվարին մոտ էր հունական ՊԱՕԿ տեղափոխվելուն, սակայն գործարքը վերջին պահին ձախողվեց: Ավելի վաղը Հայաստանի հավաքականի խաղացողի ծառայություններով հետաքրքրված էր հոլանդական ՚Ֆեյենորդըՙ: