Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

'Պետք է ձեռք բերեք վարկանիշ'

Սպորտ

՚Ծանրամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցելու են հանրապետության բոլոր ուժեղագույն ծանրորդները եւ ծանրորդուհիները: Բացակայում է միայն Գեւորգ Դավթյանը, որը վնասվածք ունի եւ առաջիկա ամիսներին ասպարեզ դուրս չի գաՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Սամվել Խաչատրյանը:

Այսօր մեկնարկելիք ծանրամարտի Հայաստանի առաջնությունը կավարտվի փետվարի 23-ին: Ըստ Սամվել Խաչատրյանի` առաջնության արդյունքում կձեւավորվի ազգային հավաքականը. ՚Ապրիլի 4-ին Հայաստանը մեկնելու է Բուխարեստ` մասնակցելու Եվրոպայի 2009թ. առաջնությանը: Հավաքականի կազմը կորոշվի հենց Հայաստանի առաջնության ավարտից հետոՙ:

Նախորդ տարի հայ ծանրորդները բավական հաջող հանդես եկան միջազգային մրցաշարերում: Ֆեդերացիայի նախագահը ակնկալում է, որ այս տարի եւս թե երիտասարդները, թե պատանիները լավ արդյունքների կհասնեն:

՚Այս տարի պատանիների եւ երիտասարդների մրցաշարերի թիվը ավելացել է: Կայանալու է նաեւ աշխարհի պատանեկան առաջնությունը, որում խաղարկվելու են 2010թ. Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Դա շատ պատասխանատու ստուգատես է, որում մենք պետք է կարողանանք ձեռք բերել վարկանիշ: Ավելացել է նաեւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՙ,-նշեց Սամվել Խաչատրյանը:

ՀԾՖ-ի նախագահը ընդգծեց, որ երիտասարդների թվում կան ծանրորդներ, որոնք մոտ ապագայում կարող են համալրել մեծահասակների հավաքականը. ՚Մենք ունենք նման երիտասարդներ: Օրինակ` Օգսեն Միրզոյանի որդին` Առաքել Միրզոյանը, որը այս տարի կդառնա 20 տարեկան: Արարատ քաղացից Ռուբեն Ալեքսանյանը, որը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում: Չի բացառվում, որ նրանք էլ ունենան տեղ հավաքականի կազմում, որը մասնակցելու է Եվրոպայի առաջնությանըՙ:

2009թ. հագեցած է լինելու ծանրորդների համար, սակայն կարեւորագույն մրցաշարը աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունն է. ՚Մեր գերխնդիրը աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալն է: Այս տարվանից սկսվում է 2012թ. Լոնդոնի ամռային օլիմպիական խաղերի վարկանիշային փուլը: 2009, 2010 եւ 2011թթ. ունեցած ելույթների հիման վրա է որոշվելու, թե քանի մասնակից ենք ունենալու օլիմպիական խաղերումՙ:

Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը թոշակ է սամանել մի շարք բարձր արդյունքներ ունեցող մարզիկների համար: Սամվել Խաչատրյանը հայտնեց, որ թոշակ ստացողների թվում մեծ թիվ են կազմում ծանրամարտի ներկայացուցիչները. ՚Թոշակ ստանալու են 116 մարզիկներ եւ մարզիչներ մի շարք մարզաձեւերից. ծանրամարտ, բռնցքամարտ, ձյուդո, շախմատ, ըմբշամարտ, թաեքվանդո, հրաձգություն: 116-ից 46-ը ծանրամարտից են: Թոշակ ստանում են այն մարզիկները, որոնց Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում մրցանակիրներ են դարձել: Թոշակը կստանան նաեւ նրանց մարզիչներըՙ: