Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաքելյանը հանդես եկավ Մալոյանի դեմ

Սպորտ

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված լեգեոներների մեծ մասը այս օրերին իրենց թիմերի կազմում մասնակցում են ուսումնամարզական հավաքների:

Դոնեցկի ՚Մետալուրգըՙ Իսպանիայում ընթացող հավաքի ընթացքում անցկացրել է իր վերջին ստուգողական հանդիպումը` մրցելով Մոսկվայի ՚Սպարտակիՙ հետ: 2 թիմերի կազմերում էլ ընդգրկված էին հայ ֆուտբոլիստներ: ՚Մետալուրգիՙ կազմում 68-րդ խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արարատ Առաքելյանը, իսկ 4 րոպե անց ՚Սպարտակիՙ կազմում` Արթուր Մալոյանը, որը վերջերս ընդգրկվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում: ՚Մետալուրգՙ-՚Սպարտակՙ հանդիպումը ավարտվել է 0:0 հաշվով:

Մերձմոսկովյան ՚Խիմկինՙ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայի Բելեկ քաղաքում: ՚Խիկինՙ հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել, որում մրցել է ուկրաինական ՚Զարյայիՙ հետ: Ռուսական թիմի դարպասը պաշտպանել է Ռոման Բերեզովսկին: Հայաստանի հավաքականի դարպասապահը կրել է նաեւ թիմի ավագի թեւակապը: Հանդիպումը ավարտվել է 2:2 հաշվով: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բարսեղ Կիրակոսյանը խաղադաշտ դուրս չի եկել: ՚Խիմկիիՙ վերջին հանդիպումներին Կիրակոսյանը առայժմ հետեւում է պահեստայինների նստարանից: