Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

12 Եվրո` ֆուտբոլ դիտելու համար

Սպորտ

Էստոնիայում արդեն վաճառքի են հանվել ապրիլի 1-ին կայանալիք Էստոնիա-Հայաստան 2010թ. աշխարհի առաջնության ընտրական հանդիպման տոմսերը: Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան ամենաթանկ տոմսերի համար սահմանել է 300 էստոնական կրոն (12 եվրո):

Հանդիպումը կայանալու է Տալինի ՚Լե Կոք Արենաՙ մարզադաշտում, որտեղ ունի 9.300 նստատեղ: Այստեղ են ելույթ ունենում Տալինի ՚Ֆլորանՙ եւ Էստոնիայի հավաքականը:

Սակայն, մինչ Տալինում կայանալիք մրցավեճը Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականները մարտի 28-ին մրցելու են Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ՚Հանրապետականՙ մարզադաշտում: Հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով 20:00-ին:

Ի դեպ, Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ կայանալիք առաջիկա 2 հանդիպումները ճակատագրական կարող են լինել 2 հավաքականների գլխավոր մարզիչների համար: Թե Հայաստանը, թե Էստոնիան բավական անհաջող են մեկնարկել ընտրական փուլում: Հայաստանը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, իսկ Էստոնիան 1 միավորով 5-րդ տեղում է:

Էստոնական մամուլը վերջին ամիսներին սուր քննադատության է ենթարկում հավաքականի գլխավոր մարզիչ Տարմա Ռուտլիին, որը հանդիսանում է նաեւ ՚Ֆլորայիՙ գլխավոր մարզիչը: Մամուլի կարծիքով` Ռուտլին պաշտոնը կարող է պահել միայն Հայաստանի հետ հանդիպումներում 4 միավոր վաստակելու դեպքում:

Նույն իրավիճակում է նաեւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը, որի գլխավորությամբ Հայաստանը ընտրական 4 հանդիպումներում միավոր չի վաստակել եւ խփել է ընդամենը 1 գնդակ: Փոխարենը` Հայաստանի դարպասում հայտնվել է 12 գնդակ: