Բացել լրահոսը Փակել լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՊԵԿԻՆՈՒՄ Է

Վրաստանի օլիմպիական հավաքականը առայժմ մասնակցում է Պեկինում ընթացող 29-րդ օլիմպիական խաղերին: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ վրաց օլիմպիականները որոշել են վերադառնալ Վրաստան եւ լինել իրենց ընտանիքների կողքին: Նման քայլ գնալու դեպքում...

ԱՌԱՋԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵԿԻՆՈՒՄ

Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում ընդգրկված մարզիկներից 3-ը այսօր սկսեցին պայքարը 29-րդ ամառային օլիմպիական խաղերում: Առաջինը ասպարեզ դուրս եկավ հրաձիգ Նորայր Բախտամյանը, որը հանդես եկավ 10 մ օդամղիչ ատրճանակի վարաժությունում:

13 ՉԵՄՊԻՈՆ, 12 ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Հայ մարզիկներն օլիմպիական խաղերին մասնակցում են 1952 թվականից: 1952-88թթ. Հայաստանը հանդես է եկել ԽՍՀՄ դրոշի ներքո: ԽՍՀՄ փլուզումից հետո` 1992թ., նախկին խոհրդային հանրապետությունները հանդես եկան ԱՊՀ դրոշի ներքո:

ԱՖՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՄԵԶ ՄՐՑԱԿԻՑ

Քիչ առաջ, հայտնի դարձավ, թե ովքեր են լինելու հայ բռնցքամարտիկների մրցակիցներն օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում:

ՔԱՆԻ՞ ՄԵԴԱԼ ԿՆՎԱՃԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Այսօր, Երեւանի ժամանակով 17:00-ին, Պեկինի «Թռչնի բույն» մարզադաշտում կմեկնարկեն 29-րդ ամառային օլիմպիական խաղերը: Շուրջ 200 երկրների մարզիկներ առաջիկա 15 օրերին կպայքարեն օլիմպիական մեդալների համար: Հայաստանը «Պեկին-2008»-ում կներկայացնեն 25 մարզիկներ:

ՆԱԶԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԷԼ ՀԱԴԻ

Այսօր, հայտնի դարձան Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամների մրցակիցների անուններն առաջիկա օլիմպիական խաղերում:

ԿԱ ՄԵԿ ՖԱՎՈՐԻՏ

Առաջիկա օլիմպիական խաղերում մեծ հետաքրքրություն է առաջացնում նաեւ բասկետբոլի մրցաշարը, որին մասնակցելու են մոլորակի ուժեղագույն 12 հավաքականները:

ԳԵՅԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ

100 մ տարածությունում վազքի աշխարհի չեմպիոն Թայսոն Գեյը ամբողջովին պատրաստ կլինի օլիմպիական խաղերի մեկնարկին: Մարզիկի մարզիչը` Ջոն Դրամոնդը, հայտարարել է, որ վերջերս Գեյի ստացած վնասվածքը չի խանգարի նրան լավ արդյունքի հասնել առաջիկա խաղերում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ 73-ՐԴՆ Է ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

Վաղը Պեկինում մեկնարկելիք 29-րդ ամառային օլիմպիական խաղերին կմասնակցեն մոտ 200 երկրների պատվիրակներ: Ամենամեծ պատվիրակությունն առաջիկա խաղերում ունեն տանտերերը` չինացիները:

ՆԱԲԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸ ՉԻՆԱՑԻ Է

Տեղի է ունեցել «Օլիմպիադա-2008»-ի թենիսի մրցաշարի վիճակահանությունը: Առաջին փուլում մրցաշարի ֆավորիտ Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) հանդիպելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Թուրսունովի հետ:

ՌՈՆԱԼԴԻՆՅՈՆ ԸՆԴԴԵՄ ՄԵՍԻԻ

«Օլիմպիադա-2008»-ում ուշադրության կենտրոնում կլինի ֆուտբոլի մրցաշարը, որը մեկնարկելու է վաղը՝ օգոստոսի 7-ին: Իհարկե, այն չի կարելի է համեմատել աշխարհի առաջնության հետ, սակայն օլիմպիական խաղերում նվաճած մեդալը եւս շատ ֆուտբոլիստների երազանքն է:

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ 29-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

Այսօր, Չինաստանի մայրաքաղաքում Պեկինում մեկնարկեցին 29-րդ ամառային խաղերի մրցումները: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին «Թռչնի բույն» մարզադաշտում, սակայն այսօրվանից որոշ մարզաձեւերի ներկայացուցիչներ սկսել են պայքարը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ

Օլիմպիական խաղերի մեկնարկից 2 օր առաջ «Ա1+»ը կազմել է Հայաստանի օլիմպիական հավաքականում ընդգրկված մարզիկների «ՏՈՊ-10»-ը: 1.Գեւորգ Դավթյան - ԾԱՆՐԱՄԱՐՏ

ԳԱՂՏՆԻ ԵՐԳ ԱՍՏՂԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

29-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ընթացքում խաղերի գլխավոր ստեղծագործությունը կկատարեն չինացի երգիչ Լյու Հուանը եւ բրիտանուհի աստղ Սառա Բրայտմանը:

ԿԱՄՈՒՍՆԱՆԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐԸ

Չինաստանի Շանհայ քաղաքի իշխանությունների գնահատականներով օլիմպիական խաղերի մեկնարկի օրը՝ օգոստոսի 8-ին, քաղաքում տեղի կունենա շուրջ 6 հազար ամուսնություն: Շատերը արդեն «ապահովագրել» են իրենց տեղերը ԶԱԳՍ-երում, որպեսզի կարողանան ամուսանալ հենց օգոստոսի...

ԿՊԱՏԺԵՆ ԽՍՏԱԳՈՒՅՆՍ

Պեկինում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը վերահսկելու է Օլիմպիադայի անօրիանական հեռարձակումները: Խումբը պատրաստվում է արգելել խաղերի հետ առնչվող ցանկացած չարտոնագրված հեռարձակում Պեկինից: Այս գործողություններով կազմակերպիչները փորձում են պաշտպանել...

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԸՆԴԳԾՎԱԾ ՖԱՎՈՐԻՏ

Միջազգային բուքմեյքերները կարծում են, որ 2008թ. ամառային օլիմպիական խաղերում ամենաշատ մեդալներ կնվաճեն չինացիները, որոնց հարկի տակ են կայանալու 29-րդ օլիմպիական խաղերը:

ՊԵԿԻՆԸ ԱԹԵՆՔ ՉԷ

ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն նշել է, որ առաջիկա օլիմպիական խաղերը անհամեմատ լավ են կազմակերպված քան 2004թ. Աթենքում կայացած խաղերը:«Իրավիճակը լրիվ այլ է: Այսօրվա դրությամբ մենք որեւէ խնդիր չունենք կազմակերպչական առումով: Մենք չենք զղջում, որ Չինաստանին ենք...

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՎԱՌԻ ԿՐԱԿԸ

Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ օլիմպիական կրակը կվառի հսկայական փյունիկ թռչունը, որը կիջնի գավաթի վրա: Չինացիները այս կերպ ցանկացել են ինքնատիպ ներկայացում ցույց տալ եւ զարմացնել աշխարհին: Սակայն սցենարի մասին տեղեկությունները...

9 ԺԱՄՈՒՄ` 1 ԳՈԼ

Հայկական թիմերը ավարտեցին իրենց ելույթները Եվրագավաթների 2008-09թթ. խաղարկություններում: Մեր թիմերը ոչ միան չկարողացան հաղթահարել որակավորման առաջին փուլի արգելքը, այլեւ անցկացրած 6 հանդիպումներում ընդամենը 1 գոլ խփեցին` չվաստակելով ոչ մի միավոր:

«ԱՐԱՐԱՏՆ» ԷԼ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ

Երեւանի «Արարատը» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Շվեյցարիայի Լուգանո քաղաքում 1:3 հաշվով զիջել է «Բելինցոնա» թիմին:

ԴԱՐՁՅԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

Հայկական թիմերի ֆիասկոն եվրագավաթների խաղարկություններում շարունակում է: Այսօր Աբովյանի քաղաքային մարզադաշտում հերթական «չոր» հաշվով պարտությունը կրեց Երեւանի «Բանանցը», որը ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում...

ԿՎԱՐԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ

Սեպտեմբերի 9-ին եւ 10-ին կկայանան 2009թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղերը: Թբիլիսիում կայանալիք Վրաստան - Լեհաստան երիտասարդական հավաքականների հանդիպումը (սեպտեմբերի 10) կսպասարկի Հայաստանի մրցավարական բրիգադը Արման...

ԳԱՂՏՆԻՔԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ

Կորեական հեռուստալիքներից մեկին հաջողվել է եթերում ցուցադրել դրվագներ Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի բացման արարողության փորձից: Թեեւ կազմակերպիչները հույժ գաղտնի էին պահում բացման արարողության սցենարը, սակայն կորեացիներին հաջողվել է բացահայտել...

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար