ԿՊԱՏԺԵՆ ԽՍՏԱԳՈՒՅՆՍ
Աջակցիր «Ա1+»-ինՊեկինում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը վերահսկելու է Օլիմպիադայի անօրիանական հեռարձակումները: Խումբը պատրաստվում է արգելել խաղերի հետ առնչվող ցանկացած չարտոնագրված հեռարձակում Պեկինից: Այս գործողություններով կազմակերպիչները փորձում են պաշտպանել այն ԶԼՄ-ների իրավունքները, որոնք մեծ գումարներ են վատնել խաղերի հեռարձակման հնարավորություն ստանալու համար:
Հեռարձակման էքսկլյուզիվ իրավունքը ձեռք է բերել «CCTV»-ն, որը պաշտոնապես զգուշացրել է, որ անօրինական կերպով խաղերը հեռարձակողները, հաղորդումների մեջ կադրեր օգտագործողները կարժանանան խստագույն պատժի՝ ընդհուպ մինչեւ փակվելը: Խոսքը վերաբերվում է ոչ միայն հեռուստաընկերություններին այլեւ բջջային օպերատորներին եւ ինտերնետային կայքերին, որոնք կադրեր ցուցադրելու հնարավորություն ունեն: Արդեն հուլիս ամսին ի հայտ են եկել 20 ինտերնետ կայքեր, որոնք առանց արտոնագրի հեռարձակել են օլիմպիական կրակի էստաֆետան Չինաստանի տարածքում:
Խաղերի նախաշեմին Պեկինում բացվել է թեժ գիծ, որով ցանկացած անձ կազմակերպիչներին կարող է տեղեկացնել անօրինական հեռարձակումների մասին:
ՄԻԱՅՆ ՓՈՂԿԱՊՈՎ
Օլիմպիական խաղերի բացման օրը՝ օգոստոսի 8-ին, Պեկինի բոլոր տաքսիստները պետք է կրեն փողկապներ եւ տոնական համազգեստ: Արդեն օգոստոսի 1-ից Պեկինում աշխատող բոլոր տաքսիստները կրում են հատուկ համազգեստ, որը տրամադրել են խաղերի կազմակերպիչները: Տաքսիների վարորդները դժգոհել են այս նորամուծությունից, քանի որ համազգեստն, ըստ նրանց, շոգ եղնակաին անհարմարություն է պատճառում: Սակայն, նրանք ստիպված են կրել համազգեստը, քանի որ այն չկրելու դեպքում կտուգանվեն 25-55 դոլարով:
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ «ALFA ROMEO»
Մեծ Բրիտանիայի հավաքականում ընդգրկված մարզիկները, առաջիկա օլիմպիական խաղերում յուրաքանչյուր մեդալի համար կստանան «Alfa Romeo» մակնիշի ավտոմեքենա: Հաջողության հասած մարզիկները իրենք կընտրեն, թե «Alfa Romeo»-ի, որ մոդելն են ցանկանում ստանալ: Մեծ Բրիտանիայի սպորտի նախարարությունը պատրաստվում է նաեւ յուրաքանչյուր մեդալակրի պարգեւատրել 3-5 հազար ֆունտ ստեռլինգով: Յուրաքանչյուր ֆեդերացիա նաեւ առանձին պարգեւավճար է սահմանել իր մարզիկի համար: Օրինակ, ձյուդոյի ֆեդերացիան 20 հազար ֆունտ ստեռլինգ կվճարի ոսկե մեդալ նվածած ձյուդոիստներին, իսկ լողում այս գումարը կազմում է 10 հազար ֆունտ ստեռլինգ: Մեծ Բրիտանիան, ավանդույթի համաձայն, օլիմպիական խաղերում մասնակցում է իր մեջ ընդգրկված երկրների՝ Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ միասին: Նախորդ խաղերում բրիտանացիները թիմային հաշվարկում զբաղեցրին 10-րդ հորիզոնականը, սակայն այս անգամ խնդիր է դրված գրավել առնվազն 8-րդ հորիզոնականը: