Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԸՆԴԳԾՎԱԾ ՖԱՎՈՐԻՏ

Սպորտ

Միջազգային բուքմեյքերները կարծում են, որ 2008թ. ամառային օլիմպիական խաղերում ամենաշատ մեդալներ կնվաճեն չինացիները, որոնց հարկի տակ են կայանալու 29-րդ օլիմպիական խաղերը:

Այն որ ամենաշատը չինաստանը մեդալ կնվաճի սահմանվել է 1.75 գործակից: Չինացիները օլիմպիադայում ունեն 600-ից ավել մասնակից: Պեկինում կանալիք խաղերին կմասնակցեն 639 չինացիներ: «Սիդնեյ-2000»-ում եւ «Աթենք-2004»-ում Չինաստանը ներկայացրել են համպատասխանաբար 311 եւ 407 մարզիկներ: Ամենաշատ մեդալ չինացիները անկալում են հրաձգությունից, կանանց ծանրամարտից, թիավարությունից, բռնցքամարտից եւ հեծանվավազքից: Բացի այդ օլիմպիադայի կազմակերպիչները համարվում են բացահայտ ֆավորիտներ ջրացատկում, բադմինթոնում եւ սեղանի թենիսում:

1.95 գործակցով 2-րդ հորիզոնականում է ԱՄՆ-ն, որը եւս բավական մեծ պատվիրակությամբ է ժամանել Չինաստանի մայրաքաղաք: Ամերիկացիները բացահայտ ֆավորիտ են համարվում տղամարդկանց եւ կանանց բասկետբոլում: Այն որ ԱՄՆ-ի հավաքականները կհաղթեն բասկետբոլի մրցաշարերում խաղադրույք է ընդունվում ընդամենը 1.20 գործակցով:

Ռուսաստանը հաղթանակը Պեկին-2008-ում քիչ հավանական է համարվում: Ռուսների հաջողությունը բուքմեյքերները գնահատվել են 15.00 գործակցով: Ռուսաստանի հնարավորությունները նվազեցին հատկապես այն բանից հետո, երբ որակազրկվեց 6 առաջատար մարզուհիներ, իսկ թենիսիստուհի Մարիա Շարապովան վնասվածքի պատճառով դուրս մնած խաղերից:

Ահա այս 3 երկրների միջեւ էլ կընթանա պայքարը օլիմպիական խաղարում: Մասնագետները կարծում են, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ն 90-ից ավել մեդալ կնվաճեն, իսկ ռուսները լավագույն դեպքում կհատեն 80 մեդալի սահմանագիծը: Մյուս առաջատար երկրները կպայքարեն լավագույն տասնյակում տեղ ունենալու համար: Մասնավորապես Ավստրալիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան համարվում են 4-8-րդ հորիզոնականների ռեալ հավակնորդներ:

Բուքմեյքերները խաղադրույք են սահմանել նաեւ, թե ով ամենաշատ ոսկե մեդալ կնվաճի: Այստեղ բացահայտ ֆավորիտը Չինաստանն է, որի գործակիցը 1.40 է: 2.20 գործակցով չինացիներին հաջորդում է ԱՄՆ-ն: 22.00 գործակցով լավագույն եռյակը եզրափակում է Ռուսաստանը:

Խաղադրույքներ են սահմանվել նաեւ առանձին մարզաձեւերի համար: Մասնավորապես ծանրամարտում խաղադրույք է ընդունվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Այս դիմակայությունում Ռուսաստանի հաղթանակը 1.50 է, Հայաստանինը՝ 2.30, իսկ այն որ հայ եւ ռուս ծանրորդները հավասար քանակությամբ ոսկե մեդալներ կնվաճեն սահմանվել է 22.00 գործակից: Բուքմեյքերները գտնում են, որ ծանրամարտում Հայաստանի եւ Թուրքիայի հնարավորությունները հավասար են: Այդ դիմակայությունում կողմերի հաղթանակի համար սահմանվել է միեւնույն 1.80 գործակից, իսկ ոչ-ոքիի համար դարձյալ անհավանական 22.00 գործակից է սահմանվել:

Եթե ծանրամարտում Հայաստանը հնարավորությունները բավական բարձր են գնահատվում, ապա հունա-հռոմեական ըմբշամարտում, որտեղ մեր ընտրանին միանգամից 6 ներկայացուցիչ ունի, Հայաստանը ֆավորիտների թվում չէ: Այստեղ ֆավորիտը Ռուսաստանն է, որի համար սահմանվել 1.25 գործակից: Այն որ ամենաշատ ոսկե մեդալ հունա-հռոմեական ոճում ԱՄՆ-ի հավաքականը կնվաճի սահմանվել է 3.00 գործակից: 6.00 գործակցով լավագույն եռյակը եզրափակում են վրացիները: