Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՎԱՐԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ

Սպորտ

Սեպտեմբերի 9-ին եւ 10-ին կկայանան 2009թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղերը: Թբիլիսիում կայանալիք Վրաստան - Լեհաստան երիտասարդական հավաքականների հանդիպումը (սեպտեմբերի 10) կսպասարկի Հայաստանի մրցավարական բրիգադը Արման Ամիրխանյանի գլխավորությամբ: Նրա օգնականներն են լինելու Սուրեն Բալիյանն ու Զավեն Հովհաննիսյանը, 4-րդ մրցավարն է Արարատ Ճաղարյանը:

Իսկ ահա օգոստոսի 20-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպումը կսպասարկի Դանիայի մրցավարական կազմը: Այն կգլխավորի Միքայել Սվենդսենը, նրան կօգնեն Օլե Վ. Հանսենը եւ Հենրիկ Կրիստենսենը, 4-րդ մրցավարն է Էմիլ Լաուրսենը: Հիշեցնենք, որը Հայաստան - Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպումը սկսվելու է 21:00-ին:

Առայժմ հայտնի չէ, թե ով է սպասարկելու սեպտեմբերի 6-ին դարձյալ «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների հանդիպումը, որը աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի մրցավեճ է: