Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՐՁՅԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

Սպորտ

Հայկական թիմերի ֆիասկոն եվրագավաթների խաղարկություններում շարունակում է: Այսօր Աբովյանի քաղաքային մարզադաշտում հերթական «չոր» հաշվով պարտությունը կրեց Երեւանի «Բանանցը», որը ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 0:3 հաշվով զիջեց ավստրիական «Ռեդ Բուլին»:

Այս թիմերի միջեւ հուլիսի 17-ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում կայացած առաջին խաղում «Բանանցը» զիջել էր 0:7 հաշվով եւ կորցրել հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հնարավորությունները: Սակայն, պատասխան խաղում հայկական թիմը պետք է փորձեր հեղինակության միավոր վաստակել, որը եւս չհաջողվեց: Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, սակայն 2-րդում «Ռեդ Բուլը» Նելիսի, Իլիչի եւ Օբստերի խփած գոլերի շնորհիվ առավելության հասավ 3:0 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

Այպիսով հայկական ակումբները եվրագավաթների ընթացիկ խաղարկություններում դեռ ոչ մի գնդակ չեն խփել եւ չեն վաստակել ոչ մի միավոր: