Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱՂՏՆԻ ԵՐԳ ԱՍՏՂԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Սպորտ

29-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ընթացքում խաղերի գլխավոր ստեղծագործությունը կկատարեն չինացի երգիչ Լյու Հուանը եւ բրիտանուհի աստղ Սառա Բրայտմանը:

«Բրայտմանը արդեն Պեկինում է եւ անկեղծ ասած ձայնագրության քիչ ժամանակ է ունեցել, սակայն կատարողները արեցին ամեն ինչ, որպեսզի ստեղծագործություն բարձրացնի Օլիմպիադայի ոգին», - ասել է խաղերի կազմկոմիտեի ղեկավար Չժան Խեպինը: Բրայտմանը, որը 1986թ. կատարել է հայտնի «Օպերայի ուրվականը» ստեղծագործությունը, հայտնի է դասական արիաներ կատարելով: Իսկ Լյու Հուանը մեծ մասսակայանություն է վայելում Չինաստանում: Թեեւ բավական վաղուց է երգարվետսում, սակայն նա ունի նաեւ մեծ թվով երիտասարդ երկրպագուներ: Հուանին անվանում են«չինական երգի արքը», ինչպես նաեւ «չինական փոփ-երաժշտության կնքահայր»:

3 րոպեանոց ստեղծագործությունը, որը բազմաթիվ ընտրական փուլերից հետո ընտրվեց, կկատարվի բացման արարողության եզրափակիչ մասում: Հանրությանը առայժմ հայտնի չէ, թե որ երգի մասին է խոսքը: Նույնիսկ բացման արարողության փորձերի ժամանակ այն չի հնչել, որպեսզի տեղեկատվության արտահոսք տեղի չունենա:

332-ՐԴ ԿԱՆԱԴԱՑԻՆ ՊԵԿԻՆՈՒՄ

Կանադացի թենիսիստ Ֆրենկ Դանցեւիչը կներկայացնի իր երկիրը առաջիկա օլիմպիական խաղերում: Թենիսի միջազգային ֆեդերացիան՝ ITF-ը, հայտարարել է, որ գերմանացի Դենիս Գրեմելմայերի փոխարեն խաղերին կմասնակցի Դանցեւիչը: «Ինձ համար դա մեծ պատիվ է ներկայացնել Կանադան Օլիմպիադայում: Դա կլինի մեծ փորձ ողջ կյանքիս համար» - նշել է Դանցեւիչը: Կանադայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Մայքլ Դաունին ընդգծել է, որ Դանցեւիչից սպասելքիներ ունի. «Նա դարձավ 332-րդ կանադացի մարզիկը առաջիկա խաղերում: Սա պատմական օր է Ֆրենկի եւ նրա ընտանիքի համար: Դանցեւիչը հիանալի հանդես եկավ «Դեվիսի գավաթի» խաղարկությունում եւ արժանի է օլիմպիական խաղերին մասնակցելուն»:

ՆԱԴԱԼԸ ՎՍՏԱՀ Է ՈՒԺԵՐԻՆ

Օլիմպիադա-2008-ի թենիսի մրցաշարի ֆավորիտներից մեկը՝ իսպանացի Ռաֆայել Նադալը, վստահ է, որ խաղերին կմոտենա լավ մարզավիճակում: Նադալը արդեն սկսել է մարզումները Պեկինում, ուր ժամանելուն պես իր հայրենակից Տոմի Ռոբրեդոյի հետ դուրս է եկել կորտ եւ սկսել մարզվել:

«Ես դեռ կլիմայափոխվում եմ: Հոգնածություն զգում եմ, քանի որ այս ամռանը մի շարք հանդիպումներ եմ անցկացրել: Բայց ես վստահ եմ, որ մի քանի օրից լավ մարզավիճակ ձեռք կբերեմ», - ասել է Նադալը: Ընթացիկ մրցաշրջանում Նադալը 72 հանդիպում է անցկացրել, խաղել Ֆրանսիայի բաց առաջնությունում եւ «Ումբլդոնում»: