Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

9 ԺԱՄՈՒՄ` 1 ԳՈԼ

Սպորտ

Հայկական թիմերը ավարտեցին իրենց ելույթները Եվրագավաթների 2008-09թթ. խաղարկություններում: Մեր թիմերը ոչ միան չկարողացան հաղթահարել որակավորման առաջին փուլի արգելքը, այլեւ անցկացրած 6 հանդիպումներում ընդամենը 1 գոլ խփեցին` չվաստակելով ոչ մի միավոր:

Անկախ նրանից, թե որքան բարդ մրցակիցներին էին բաժին հասել մեր թիմին, այս ձախողումը ոչ մի արդարացում չունի: Հայաստանի ակումբային ֆուտբոլը այժմ հավասարվեց Եվրոպայի ամենահետամնաց երկրներին: Օրինակի համար նշենք, որ միայն Հայաստանի, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի, Անդորրայի, Մալթայի եւ Սան Մարինոյի ակումբները չեն կարողացել որեւէ միավոր վաստակել Եվրագավաթների խաղարկություններում:

Այժմ անդրադառնանք մեր ակումբներին ըստ հերթականության:

Առաջինը պայքարը թողեց Երեւանի «Փյունիկը», որը առանց լուրջ համալրման ներգրավեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլ: Համալրված լինելով հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներով` Հայաստանի չեմպիոնը, բնականաբար, չէր կարող հաջողության հասնել եւ առանց լուրջ դիմադրություն ցույց տալու զիջեց կիպրոսական «Անորտոսիսին»:

Հաջորդը անհաջողության մատնեց «Բանանցը», որը դեռեւս առաջին խաղում զենքերը վայր դրեց` 0:7 հաշվով զիջելով Ավստրիայի փոխչեմպիոն «Ռեդ Բուլին»: «Բանանցը» եւս կադրային բավական սխալ քաղաքականության զոհ դարձավ: ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության մեկնարկի շեմին թիմը հրաժարվեց միանգամից 4 փորձառու ֆուտբոլիստների ծառայություններից եւ կրկին հիմնական կազմում հայտնվեցին հիմնականում երիտասարդներ, որոնք ոչնչին չկարողացան անել աստղային կազմ ունեցող մրցակցի դեմ: Եվ վերջապես «Արարատը» անհաջողության մատնվեց շվեյցարական «Բելինցոնա» թիմի հետ պայքարում: «Արարատը», որը Հայաստանի ընթացիկ առաջնության առաջատարն է, պարտվեց մի թիմի, որը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Շվեյցարիայի ոչ թե բարձրագույն, այլ առաջին խմբի մրցաշարում:

Որքան էլ նշվի, թե «Բելինցոնան» իտալական «Ուդինեզե» եւ «Ռոմա» թիմերի աջակցությամբ է հանդես գալիս, միեւնույն է այս թիմը անհաղթահարելի չէր, առավել եւս որ վերը նշված իտալական ակումբները իրենց 3-րդ կազմի ֆուտբոլիստներ են գործողում «Բելինցոնա»:

Հայկական այս 3 ակումբները անցկացրած 6 հանդիպումներում 17 գնդակ ընդունեցին սեփական դարպասը եւ կարողացան խփել ընդամենը 1 գոլ:

540 րոպեում 1 գոլ խփելը դա բնորոշ է հենց Անդորրայի եւ Սան Մարինոյի սիրողական մակարդակի ֆուտբոլ ունեցող երկրներին: