Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏՆ» ԷԼ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ

Սպորտ

Երեւանի «Արարատը» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Շվեյցարիայի Լուգանո քաղաքում 1:3 հաշվով զիջել է «Բելինցոնա» թիմին:

Հուլիսի 17-ին այս թիմերի միջեւ Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած առաջին խաղում «Արարատը» պարտվել էր 0:1 հաշվով, ուստի պատասխան խաղում հայկական թիմին անհրաժեշտ էր հաղթել պայքարը շարունակելու համար: Սակայն տանտերերը արդեն 1-ին կեսում վճռեցին այս դիմակայության ելքը` 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» դարպասը: 2-րդ կեսում Հայաստանի գավաթակրի կազմում հեղինակության գնդակ խփեց Հրայր Մկոյանը:

2 հանդիպումների արդյունքում «Արարատը» զիջեց 1:4 հաշվով: Հիշեցնենք, որ մինչ այս որակավորման առաջին փուլից դուրս էր մնացել նաեւ «Բանանցը»` 2 հանդիպումների արդյունքում 0:10 հաշվով զիջելով «Ռեդ Բուլին»: Ավելի վաղը Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում 2 հանդիպումների արդյունքում 0:3 հաշվով պարտվել էր կիպրոսական «Անորտոսիսին»: