ԳԵՐԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների տղամարդկանց եւ մինչեւ 17 տարեկանների կանանց հավաքականները այսօր հանդիպումներ են անցկացրել Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում:
Մինչեւ 17 տարեկանների կանանց հավաքականը 0:16 հաշվով պարտվել է Շվեդիայի հավաքականին: Միգուցե սա շատերի համար անսպասելի արդյունք է, սակայն հավաքականի մարզիչը նախքան մրցավայրը մեկնելը արդեն իսկ հայտարարել էր, որ լրիվ նոր թիմ է ձեւավորվել եւ արդյունք սպասելու մասին խոսք լինել չի կարող: Ամեն դեպքում գրանցված արդյունքը նվաստացուցիչ կարելի է համարել կանանց Հայաստանի ֆուտբոլի համար:
Մինչեւ 19 տարեկանների հավաքականը այսօր իր վերջին հանդիպումը անցկացրեց Սլովենիայում ընթացող ընտրական փուլում: Հայ ֆուտբոլիստները 2:3 հաշվով զիջեցին Սլովենիային, թեեւ առաջին կեսից հետո հաղթում էին 1:0 հաշվով: Հայաստանը պարտվել էր նաեւ նախորդ 2 հանդիպումներում եւ չվաստակելով միավոր եզրափակեց իր ենթախմբի մրցաշարային աղյուսակը: