Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՍՆԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ

Սպորտ

2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում այսօր կկայանան հերթական հանդիպումները: Եվրոպական գոտու 5-րդ խմբում, բացի Բոսնիա - Հայաստան հանդիպումից, կկայանան նաեւ Բելգիա - Իսպանիա եւ Էստոնիա-Թուրքիա հանդիպումները:

2 հանդիպումներում էլ ֆավորիտները հյուրերն են: Իսպանիայի հավաքականը մինչ այս անցկացրած 3 հանդիպումներում էլ պարտության է մատնել մրցակիցներին եւ առայժմ գնդակ չի ընդունել: Հաղթանակի դեպքում իսպանացիները առաջին հորիզոնականը գրավելու լուրջ հայտ կներկայացնեն: Հայաստանի հետ միասին խմբային մրցաշարը եզրափակող Էստոնիայի հավաքականը կփորձի առաջին միավորը վաստակել Թուրքիայի հետ խաղում: Էստոնացիները անցկացրած 3 հանդիպումներում արդեն 13 գնդակ են բաց թողել:

4-րդ խմբում ընդգրկված Ռուսաստանի հավաքականը Գերմանիայից կրած պարտությունից հետո սեփական հարկի տակ մրցելու է Ֆինլանդիայի հավաքականին: Սկանդինավներին հաղթելու դեպքում Հիդինկի սաները կշրջանցեն մրցակցին եւ լավ հնարավորություն ունեն հայտնվելու 2-րդ տեղում:

6-րդ խմբում Բելառուսի հավաքականը մրցելու է առաջատար Անգլիայի հետ: Բելառուսները հանդես կգան առանց իրենց առաջատար Ալեքսանդր Գլեբի: Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպանը վնասվածք ունի: Բելառուսների գլխավոր մարզիչ Բեռնդ Շտանգեն նշել է, որ առանց Գլեբի էլ իրենք պետք է փորձեն հաջողության հասնել. «Իհարկե, Անգլիայի հավաքականում անհամեմատ հայտնի խաղացողներ են ընդգրկված, սակայն մենք չենք վախենում աստղերից»:

8-րդ խմբում Վրաստանի հավաքականը Թբիլիսիում ընդունելու է Բուլղարիայի ընտրանուն: Վրացիները 1 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը եւ գլխավոր մարզիչ Հեկտոր Կուպերը հույս ունի առաջին հաղթանակը տոնել. «Բուլղարիան ուժեղ մրցակից է, բայց ես լավ եմ ուսումնասիրել բուլղարացիների խաղը: Մենք ի վիճակի ենք նրանց հաղթել»:

Ընտրական փուլ

1-ին խումբ

Մալթա - Հունգարիա 22:30

Պորտուգալիա - Ալբանիա 00:55

2-րդ խումբ

Լատվիա - Իսրայել 21:00

Լյուքսեմբուրգ - Մոլդովա 23:15

Հունաստան - Շվեյցարիա 23:30

3 – րդ խումբ

Չեխիա - Սլովենիա 20:30

Սլովակիա - Լեհաստան 23:30

Հս. Իռլանդիա - Սան Մարինո 23:45

4-րդ խումբ

Ռուսաստան - Ֆինլանդիա 20:00

Գերմանիա - Ուելս 23:45

5-րդ խումբ

Բոսնիա - ՀԱՅԱՍՏԱՆ 23:15

Էստոնիա - Թուրքիա 00:30

Բելգիա - Իսպանիա 23:45

6-րդ խումբ

Խորվաթիա - Անդորրա 23:15

Բելառուս - Անգլիա 23:30

7-րդ խումբ

Լիտվա - Ֆարերներ 21:00

Ավստրիա - Սերբիա 23:30

8-րդ խումբ

Վրաստան - Բուլղարիա 21:30

Իռլանդիա - Կիպրոս 23:45

Իտալիա - Չեռնոգորիա 23:50

9-րդ խումբ

Նորվեգիա - Հոլանդիա 22:00

Իսլանդիա - Մակեդոնիա 23:00

Հանդիպումների սկիզբը նշված է Երեւանի ժամանակով: