ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Աջակցիր «Ա1+»-ինԸստ Զենիցայում գտնվող ՀՖՖ մամուլի քարտուղար Գեորգի Մաթեւոսյանի` Հայաստանի հավաքականի կազմում Բոսնիա ժամանած բոլոր ֆուտբոլիստներն էլ այսօր պատրաստ են դուրս գալ խաղադաշտ Բոսնիա - Հայաստան 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցավեճին, բացառությամբ Կարեն Ալեքսանյանի:
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին է ժամանել Զենիցա եւ հանգրվանել «Zenica Hotel» հյուրանոցում: Մեր ընտրանին արդեն 2 մարզում է անցկացրել «Բիլինո Պոլյե» մարզադաշտում, որտեղ էլ տեղի կունենա Բոսնիայի ազգային հավաքականի հետ հանդիպումը:
Մարզումներին մասնակցել են Բոսնիա ժամանած բոլոր 20 ֆուտբոլիստները: Բոսնիայի ընտրանու հետ խաղին չի կարողանա մասնակցել Ժոդինոյի Տորպեդոյի կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը, որը որակազրկված է, քանի որ նախորդ 2 խաղերում ստացել է մեկական դեղին քարտ: Մյուս 19 ֆուտբոլիստները պատրաստ են մասնակցելու այսօր կայանալիք մրցավեճին: Վնասվածք ունեցողներ չկան: Բոսնիա-Հայաստան հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23:15-ին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին մեր ազգային հավաքականը արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց Բելգիայի ընտրանուն եւ 3-րդ տուրից հետո Էստոնիայի հավաքականի հետ եզրափակում է 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի 5 խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ գլխավորում է այն Իսպանիան, որը վաստակել է 9 միավոր: Եվրոպայի գործող չեմպիոններին 7-ական միավորով հաջորդում են Բելգիայի եւ Թուրքիայի հավաքականները: Բոսնիան վաստակել է 3 միավոր: