Բացել լրահոսը Փակել լրահոսը

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԹՈՒՐՔԻԱ

Ապրիլի 4-ին Թուրքիայի Այդին քաղաքում կմեկնարկի շախմատի Եվրոպայի անհատական տղամարդկանց եւ կանանց առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ հայ շախմատիստները:

ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԸ ՊԱՐՏՎԵՑ ՆԱԵՎ ԱՆԱՆԴԻՆ

Լեւոն Արոնյանը Մոնակոյի շախմատի ավանդական մրցաշարի նախավերջին տուրում 0.5-1.5 հաշվով պարտվեց հնդիկ Վիշվանաթան Անանդին:

ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» նախագահ Խորեն Հովհաննիսյանը առանց որեւէ պատճառաբանության հրաժարական է տվել, եւ նրա որոշումը արդեն ընդունվել է ակումբի կողմից:

ԱՐՈՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻՆ

Մոնտե Կառլոյի միջազգային մրցաշարի 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Իսրայելը ներկայացնող Բորիս Գելնֆանդի հետ մրցամարտ: Կույր պարտիայում Արոնյանը պարտություն կրեց, սակայն արագ շախմատում տոնած հաղթանակի շնորհիվ կարողացավ փրկել...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ` 8 ԹԻՄԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունն, ըստ նախնական տեղեկությունների, կմեկնարկի ապրիլի 14-ին: Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից «Ա1+»-ին տեղեկացրեցին, որ առաջնությանն այս տարի մասնակցելու են 8 թիմեր. «Փյունիկ», «Միկա», «Բանանց»,...

ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ՀԱՋՈՂ ՆՈՐԱՄՈՒՏԸ

Երկարատեւ ընդմիջումից հետո մեծ ֆուտբոլ վերադարձավ Հայաստանի հավաքականի անփոխարինելի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Իր նոր ակումբի՝ «Խիմկի»-ի կազմում նա մասնակցել է Ռուսաստանի 1-ին խմբի առաջնության մեկնարկային տուրում, որտեղ «Խիմկի»-ն հյուրընկալվելիս...

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՎԵՐՋՆԱՄԱՍՈՒՄ Է

Մոնտե Կառլոյի շախմատի միջազգային մրցաշարում Լեւոն Արոնյանը զգալիորեն նահանջել է եւ այժմ 12 մասնակիցների ցանկում ընդամենը 9-րդն է:

«ԱՐԱՐԱՏ»-ը ԵՎ «ԳԱՆՁԱՍԱՐ»-ը ԴԵՌ ՎՍՏԱՀ ԵՆ

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 2006թ. գավաթի խաղարկությունը, որտեղ կայացան 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումները: Կապանի «Գանձասար»-ը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Միկա-2»-ի նկատմամբ եւ պատասխան մրցավեճից առաջ մեծ առավելություն ստացավ իր մրցակցի նկատմամբ:

ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆԸ` ՉԵՄՊԻՈՆ

Հայաստանի շախմատի չեմպիոն դարձավ Արտաշես Մինասյանը: Նա իրավունք ստացավ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականում մասնակցել առաջիկայում մեկնարկելիք շախմատի համաշխարհային օլիմպիադային:

ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԴԵՌ «ԱՆՏԵՐ» Է

Ապրիլին եւ մայիսին հայ ծանրորդները կմասնակցեն համապատասխանաբար Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններին, սակայն առայժմ հայտնի չէ, թե ով է փոխարինելու վերջերս Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնից հրաժարական տված Շահեն Հովասափյանին:

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԸ

Վաղը ժամը 15:00-ին «Գանձասար» - «Միկա-2» եւ «Փյունիկ-2» - «Բանանց-2» հանդիպումներով մեկնարկում է ֆուտբոլի 2006թ. Հայաստանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են 12 թիմեր: Հաջորդ օրը նույն ժամին տեղի կունենան «Արարատ» -«Արարատ-2», «Շիրակ»-«Հայ-Արի» հանդիպումները:

ԱՐՈՆՅԱՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

Մոնտե Կառլոյի շախմատային մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց` այս անգամ պարտվելով ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Այս շախմատիստների միջեւ կայացած կույր պարտիան ավարտվեց ոչ-ոքիով, իսկ արագ շախմատում առավելության հասավ...

ՄԻՆԱՍՅԱՆԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Շախմատի Հայաստանի առաջնության 7-րդ տուրում մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորող Արտաշես Մինասյանը ոչ-ոքի խաղաց Տիգրան Քոթանջյանի հետ:

ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՈՉ-ՈՔԻ

Շախմատի Հայաստանի 2006թ. առաջնությունում կայացան 6-րդ տուրի հանդիպումները, որի 5 պարտիաներից ընդամենը մեկում գրանցվեց ոչ-ոքի: Նման ելք գրանցվեց Կարեն Ասրյան- Տիգրան Լ.Պետրոսյան մրցամարտում: 1-ին տեղում ընթացող Արտաշես Մինասյանը սեւերով վստահ հաղթանակ...

ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Լեւոն Արոնյանը Մոնակոյի շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում անսպասելիորեն 0.5-1.5 հաշվով զիջեց Նիլսենին: Հատկապես անակնկալ էր, որ Արոնյանը Նիլսենին զիջեց արագ շախմատի կանոներով անցկացրած պարտիայում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կրկին պարտություն կրեց, այս անգամ ընկերական խաղում 1:3 հաշվով զիջելով Գերմանիայի երիտասարդական հավաքականին: Չնայած Հայաստանի հավաքականում հանդես եկող լեգիոներներից միայն Ռոմիկ Խաչատրյանը եւ Արման Քարամյանն...

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀԱՂԹԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Այսօր Երեւանի ժամանակով 22.45-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գերմանական Ահլեմ քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի երիտասարդական հավաքականի հետ: Հանդիպումը Գերմանիայում մեծ հետաքրքրություն է առաջացրել

ԱՍՐՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Շախմատի Հայաստանի 66-րդ առաջնության 5-րդ տուրում թերեւս ամենամեծ անակնկալը գրանցվեց ընթացիկ մրցաշարում: Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Ասրյանը պարտություն կրեց միջազգային վարպետ Տիգրան Թոթանջյանից, որը մինչ այս տուրը ընթանում էր աղյուսակի վերջնամասում:...

ԱՐՈՆՅԱՆԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՂԹԵՑ ԼԵԿՈՅԻՆ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մոնտե Կառլոյի միջազգային սուպերմրցաշարի 3-րդ տուրում 1.5-0.5 հաշվով հաղթեց հունգարացի Պետեր Լեկոյին: Կույր պարտիան այս շախմատիստների միջեւ ավարտվեց ոչ-ոքիով, իսկ արագ շախմատում առավելության հասավ Արոնյանը:

ԱՌԱՋԱՏԱՐԸ ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆՆ Է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթանում Հայաստանի շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը: Տղամարդկանց պայքարում հաջող է հանդես գալիս փորձառու Արտաշես Մինասյանը, որը անցկացրած 4 պարտիաներում ընդամենը կես միավոր է կորցրել:

ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՋՈՂ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ՆԱԵՎ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ

Մոնտե Կառլոյում մեկնարկել շախմատային միջազգային սուպերմրցաշար, որին մասնակցում են Լեւոն Արոնյանը, Վեսելին Թոփալովը, Վիշվանաթան Անանդը եւ այլ ճանաչված գրոսմայստերներ: Մրցաշարում մասնակիցները միմյանց հետ մեկական պարտիա են անցկացնում արագ եւ կույր...

ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ 22 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Լիոնում կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Հարություն Մերդինյանը նժույգների վրա ունեցած մրցելույթից հետո նվաճել է արծաթե մեդալ: Վերջին 22 տարիների ընթացքում սա հայ մարմնամարզիկների առաջին հաջողությունն...

«Ա1+»-ի ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է

Այսօր «Արենա» բոուլինգ ակումբում կայացավ արմռեսլինգի (բազկամարտ) Հայաստանի առաջնությունը լրագրողների միջեւ: «Միր սպորտա» ամսագրի կողմից կազմակերպված մրցաշարին ներկա էին նաեւ արմռեսլինգի աշխարհի եւ եվրոպայի մրցանակիրներ, ինչպես նաեւ Հայաստանի...

ԸՆԴԱՄԵՆԸ 3 ԼԵԳԻՈՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԹԻՄՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարտի 21-ին կանցկացնի թվով 3-րդ ստուգողական հանդիպումը ընթացիկ տարում: Այս անգամ Հայաստանի ազգային թիմը գերմանական Ահլեն քաղաքում կմրցի Գերմանիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի հետ:

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար