Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՋՈՂ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ՆԱԵՎ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ

Սպորտ

Մոնտե Կառլոյում մեկնարկել շախմատային միջազգային սուպերմրցաշար, որին մասնակցում են Լեւոն Արոնյանը, Վեսելին Թոփալովը, Վիշվանաթան Անանդը եւ այլ ճանաչված գրոսմայստերներ: Մրցաշարում մասնակիցները միմյանց հետ մեկական պարտիա են անցկացնում արագ եւ կույր շախմատի կանոներով:

1-ին տուրում Արոնյանը հանդիպեց հոլանդացի Լուկ վան Վելիի հետ: Կույր պարտիայում Լեւոնը պարտվեց, սակայն արագ շախմատում առավելության հասավ եւ հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցն էր աշխարհի գործող չեմպիոն Թոփալովը: Այս անգամ Լեւոնը հաջող հանդես եկավ կույր պարտիայում պարտության մատնելով բուլղարացուն, իսկ արագ շախմատում գրանցվեց ոչ-ոքի:

2-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը եւս 4 գրոսմայստերների հետ 2.5-ական միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի հունգարացի Պետեր Լեկոն, որին Լեւոնը հաղթեց Լինարեսի մրցաշարի վերջին տուրում: