ՄԻՆԱՍՅԱՆԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի առաջնության 7-րդ տուրում մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորող Արտաշես Մինասյանը ոչ-ոքի խաղաց Տիգրան Քոթանջյանի հետ: Վերջինս նախորդ 2 տուրերում հաղթանակներ էր տոնել եւ միավորների քանակը հասցրել է 4-ի: Հիշեցնենք, որ Քոթանջյանը 5-րդ տուրում հաղթել էր Կարեն Ասրյանին, իսկ 6-րդում` Արսեն Եղիազարյանին: Արտաշես Մինասյանը 5.5 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը, եւ մնացած 2 տուրերում պարտություն չկրելու դեպքում կապահովի չեմպիոնի կոչումը, իսկ 2-րդ տեղը 4.5-ական միավորով բաժանում են Աշոտ Անաստասյանը, Կարեն Ասրյանը եւ Արման Փաշիկյանը: Անաստասյանը եւ Փաշիկյանը այս տուրում ոչ-ոքի խաղացին, իսկ Ասրյանը պարտության մատնեց Արսեն Եղիազարյանին:
Այս տուրում միմյանց հետ հանդիպեցին նաեւ ետնապահները՝ Արա Մինասյանը եւ Դավիթ Քալաշյանը, որոնք կեսական միավորով եզրափակում էին մրցաշարային աղուսակը: Սպիտակներով հանդես եկող Արա Մինասյանը հաղթանակ տոնեց:
Կանանց պայքարում մրցարային աղյուսակը 6 միավորով շարունակում է գլխավորել Նելլի Աղինյանը, իսկ Սիրանուշ Անդրեասյանը 5.5 միավորով 2-րդ տեղում է: