«ԱՐԱՐԱՏ»-ը ԵՎ «ԳԱՆՁԱՍԱՐ»-ը ԴԵՌ ՎՍՏԱՀ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 2006թ. գավաթի խաղարկությունը, որտեղ կայացան 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումները: Կապանի «Գանձասար»-ը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Միկա-2»-ի նկատմամբ եւ պատասխան մրցավեճից առաջ մեծ առավելություն ստացավ իր մրցակցի նկատմամբ: Ալբերտ Սարգսյանի սաները 1/8-րդ եզրափակիչի արգելքը հաղթահարելուց հետո հաջորդ փուլում հանդիպելու են արդեն ներկայիս գավաթակրին՝ «Միկա»-ին:
Քառորդ եզրափակիչի ուղեգիր ապահովեց նաեւ Երեւանի «Արարատ»-ը՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով իր 2-րդ թիմի՝ «Արարատ-2»-ի դարպասը: Հաջորդ փուլում «Արարատի» ֆուտբոլիստները կհանդիպին չեմպիոն «Փյունիկ»-ի հետ:
Գյումրիում «Շիրակ»-ը 0:1 հաշվով պարտվեց «Հայ Արի»-ին, իսկ «Փյունիկ-2»-ը նույն հաշվով հաղթեց «Բանանց-2»-ին:
Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 1-ին եւ 2-ին: