ԱՐՈՆՅԱՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՄոնտե Կառլոյի շախմատային մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց` այս անգամ պարտվելով ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Այս շախմատիստների միջեւ կայացած կույր պարտիան ավարտվեց ոչ-ոքիով, իսկ արագ շախմատում առավելության հասավ Իվանչուկը եւ 1.5:0.5 հաշվով հաղթանակ տարավ:
Պետք է նշել, որ Արոնյանը Իվանչուկի հետ բավական անհաջող է հանդես գալիս, եւ թերեւս ուկրաինացին Լեւոնի ամենաանդուր մրցակիցն է աշխարհում: 2006թ. հունվարին Արոնյանը Իվանչուկին պարտվեց Վեյլ ան Զեեի սուպերմրցաշարում, իսկ եւս մեկ պարտություն կրեց Լինարեսում:
Այս պարտությունից հետո Լեւոն Արոնյանը եւս 4 գրոսմայստերների հետ զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Վիշվանաթան Անանդը եւ Ալեքսանդր Մորոզեւիչը:
6-րդ տուրում Արոնյանը մրցակիցը կլինի իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոն, որը 5.5 միավորով ընթանում է 3-րդ տեղում: