ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԹՈՒՐՔԻԱ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 4-ին Թուրքիայի Այդին քաղաքում կմեկնարկի շախմատի Եվրոպայի անհատական տղամարդկանց եւ կանանց առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ հայ շախմատիստները:
Տղամարդականց պայքարում հանդես կգան Հայաստանի 2006թ. չեմպիոն Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը եւ վերջերս գրոսմայստերի նորմա լրացրած Արման Փաշիկյանը: Կանանց պայքարում հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոնուհի Սիրանուշ Անդրեասյանը:
Հայ շախմատիստներից ներկայումս լավ մարզավիճակում է հատկապես Արտաշես Մինասյանը, որն անցած շաբաթ ավարտված Հայաստանի առաջնությունում 9 հնարավոր միավորից վաստակեց 7 միավոր:
Եվրոպայի անհատական առաջնությունը անցկացվելու է շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած է լինելու 11 տուրերից: Տղամարդկանց Եվրոպայի չեմպիոնը կպարգեւատրվի 7 հազար ԱՄՆ դոլարով:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայում «Ա1+»-ին տեղակացրեցին, որ մեր շախմատային պատվիրակությունը Թուրքա կմեկնի ապրիլի 2-ին: Հաջորդ օրը կկայանա առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, իսկ ապրիլի 4-ին շախմատիստները կանցկացնեն առաջին տուրի հանդիպումները: