ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԴԵՌ «ԱՆՏԵՐ» Է
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլին եւ մայիսին հայ ծանրորդները կմասնակցեն համապատասխանաբար Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններին, սակայն առայժմ հայտնի չէ, թե ով է փոխարինելու վերջերս Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնից հրաժարական տված Շահեն Հովասափյանին: Ծանրամարտի ֆեդերացիայում մեզ տեղեկացրեցին, որ նոր նախագահի անունը հայտնի կդառնա ապրիլի 6-ին, սակայն կոնկրետ անուներ չնշվեցին:
Նախորդ տարի հայ ծանրորդները բավական անհաջող հանդես եկան միջազգային ասպարեզներում եւ բավարվեցին Եվրոպայի առաջնությունում Աշոտ Դանիելյանի եւ Արսեն Մելիքյանի նվաճած 2 բրոնզե մեդալներով: Դժվար է ասել թե պատկերը որքանով կփոխվի այս տարի:
Մարտի 26-30-ը կանցկացվի ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որից հետո վերջնականորեն կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը մասնակցելու է ապրիլի վերջին Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: