A
A
ԱՐՈՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄոնտե Կառլոյի միջազգային մրցաշարի 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Իսրայելը ներկայացնող Բորիս Գելնֆանդի հետ մրցամարտ: Կույր պարտիայում Արոնյանը պարտություն կրեց, սակայն արագ շախմատում տոնած հաղթանակի շնորհիվ կարողացավ փրկել հանդիպումը:
Արոնյանը 8 միավորով շարունակում է Պյոտր Սվիդլերի հետ ընթանալ 9-րդ տեղում: 10-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու հնդիկ Վիշվանաթան Անանդը, որը 12 միավորով Մորոզեւիչի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: