ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ՀԱՋՈՂ ՆՈՐԱՄՈՒՏԸ
Աջակցիր «Ա1+»-ինԵրկարատեւ ընդմիջումից հետո մեծ ֆուտբոլ վերադարձավ Հայաստանի հավաքականի անփոխարինելի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
Իր նոր ակումբի՝ «Խիմկի»-ի կազմում նա մասնակցել է Ռուսաստանի 1-ին խմբի առաջնության մեկնարկային տուրում, որտեղ «Խիմկի»-ն հյուրընկալվելիս 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը «Ֆակել»-ի հետ: Բերեզովսկին հաջող հանդես եկավ եւ վստահ խաղի շնորհիվ կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը:
Հիշեցնենք, որ Բերեզովսկու տրանսֆերը պատկանում է Մոսկվայի «Դինամո»-ին, որի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնող Յուրի Սյոմինը որոշել էր հրաժարվել Բերեզովսկու ծառայություններից եւ նրա փոխարեն վստահել թիմի մյուս դարպասապահներին:
Ի դեպ, «Դինամո»-ն բավական անհաջող է հանդես գալիս Ռուսաստանի բարձրագույն խմբում եւ 2 հանդիպումներից հետո իր ակտիվում ունի ընդամենը 1 միավոր: