Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Լեւոն Արոնյանը Մոնակոյի շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում անսպասելիորեն 0.5-1.5 հաշվով զիջեց Նիլսենին: Հատկապես անակնկալ էր, որ Արոնյանը Նիլսենին զիջեց արագ շախմատի կանոներով անցկացրած պարտիայում: Ինչպես հայտնի է արագ շախմատում Լեւոնը անգերազանցելի է, իսկ դանիացի 33-ամյա գրոսմայստեր Նիլսենը անհամեմատ համեստ արդյունքներ ցույց տված շախմատիստ է:

Ինչեւէ այս գրոսմայստերների միջեւ կայացած կույր պարտիան ավարտվեց ոչ-ոքիով: 4-րդ տուրից հետո Արոնյանը 4.5 միավորով Թոփալովի հետ բաժանում է 3-րդ հորիզոնականը: Իսկ մրցաշարային աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են Վիշվանաթան Անանդը եւ Ալեքսանդր Մորոզեւիչը: