Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԸ ՊԱՐՏՎԵՑ ՆԱԵՎ ԱՆԱՆԴԻՆ

Սպորտ

Լեւոն Արոնյանը Մոնակոյի շախմատի ավանդական մրցաշարի նախավերջին տուրում 0.5-1.5 հաշվով պարտվեց հնդիկ Վիշվանաթան Անանդին:

Արոնյանը Անանդից պարտություն կրեց կույր պարտիայում, իսկ արագ շախմատում ոչ-ոքի գրանցվեց: Այս հաղթանակից հետո Անանդը 13.5 միավորով դարձավ միանձնյա առաջատար, իսկ Արոնյանը 8.5 միավորով ընդամենը 10-րդն է: Ամեն դեպքում այս մրցաշարը չի կարող արտացոլել շախմատիստների իրական ուժը, քանի որ անցկացվում է կույր եւ արագ շախմատի կանոններով, որտեղ պետք է շատ արագ կողմնորոշվել: Բացի այդ Արոնյանը Լինարեսի սուպերմրցաշարից հետո անչափ հոգնած էր եւ չհասցրեց վերակագնվել Մոնտե Կառլո մեկնելուց առաջ:

Վերջին 11-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի 7-րդ տեղում գտնվող Պյոտր Սվիդլերը, որին հաղթելու դեպքում Արոնյանը կհանգրվանի աղյուսակի միջնամասում: