Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Սպորտ

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» նախագահ Խորեն Հովհաննիսյանը առանց որեւէ պատճառաբանության հրաժարական է տվել, եւ նրա որոշումը արդեն ընդունվել է ակումբի կողմից: Խորեն Հովհաննիսյանը հրաժարականից հետո մեկնել է Հունաստան, որտեղ գտնվում է նրա որդին՝ «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստ Ժորա Հովհաննիսյանը: Ամենայն հավանականությամբ Խորեն Հովհաննիսյանը հենց որդու կարիերայի համար է նման որոշում ընդունել:

«Փյունիկի» նախագահի պաշտոնում նշանակվել է ակումբի արդեն նախկին փոխնախագահ Կարեն Հարությունյանը, որը ՀՀ անկախացումից հետո հայկական տարբեր ակումբներում զբաղեցրել է բարձր պաշտոններ, իսկ վերջին տարիներին աշխատել է «Փյունիկում»: Միաժամանակ Կարեն Հարությունյանը համարվում է Հայաստանի երիտասարդական հավաքականի պետը: Առայժմ հայտնի չէ, թե ով է դառնալու ակումբի փոխանախագահ: